Հայաստանը պատերազմի դէպքում շեշտը կըդնի
ցամաքային զօրքերի վրայ
14:20 • 09.08.10
Մեծ է հաւանականութիւնը, որ Ադրբեջանը ձեռք կը բերի C–300 զենիթահրթիռային պաշտպանութեան համակարգերը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք յայտնեց քաղաքագէտ, «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարեանը՝ մեկնաբանելով Մոսկւայի կողմից Ադրբեջանին յիշեալ համակարգերի վաճառքի մասին տեղեկութիւնը։

«Եթէ հնարաւոր պատերազմը վերսկսւի Հայաստանի և Ադրբեջանի միջև, միանշանակ կարող ենք ասել, որ հայկական կողմը փորձելու է շեշտադրումները դնել հիմնականում ցամաքային զօրքերի վրայ և խուսափել օդում պայքարի դուրս գալուց։ Սա իսկապէս երևի մեր ամենաթոյլ կողմերից է»,– յայտարարեց վերլուծական կենտրոնի ղեկավարը, միաժամանակ, յաւելելով, որ «մենք, չունենալով ուժեղ աւիացիա, ստեղծել ենք ուժեղ հակաօդային պաշտպանութիւն։ Ըստ նրա, այս հանգամանքը պատերազմի դէպքում թուլացնում է հայկական պետութիւնների դիրքերը, «բայց չեմ կարծում, որ որոշիչ նշանակութիւն կունենայ»։
Հրանտ Մելիք–Շահնազարեանը նաև տւեալներ ներկայացրեց C-300 համակարգերի մասին. «C-300–ն առաջին անգամ յայտնւել է 1974թ., այնուհետև անընդհատ զարգացել է, մոդիֆիկացւել, և այսօր արդէն կայ C-400-ը։ Բայց կոնկրէտ այս տեսակը ստրատեգիական համարւող հակաօդային պաշտպանութեան համակարգ է, որը, իմիջիայլոց, հնարաւորութիւն է տալիս վերացնել նաև գետնին գտնւող տարբեր նշանակէտեր, եթէ կոորդինատները յայտնի են։
Ինքնաթիռները նա վերահսկում է և կարող է չեզոքացնել 200 կիլոմետր տարածութեամբ, իսկ բալիստիկ և ռազմավարական հրթիռները՝ մոտ 40 կմ հեռաւորութեան վրայ։ Այն նպատակակէտը տեսնում է 600 կմ հեռաւորութեան վրայ, այսինքն կոնկրէտ մեր պարագայում, եթէ Ադրբեջանն ունենայ նման զէնք, Հայաստանի Հանրապետութեան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ցանկացած թռչող օբյէկտ՝ լինի դա քաղաքացիական, թէ ռազմական ինքնաթիռ, միանգամից յայտնւում է այդ համակարգի վերահսկողութեան տակ, որին այն կը հետևի մինչև 200 կմ հեռաւորութեան վրայ, և դրանից յետոյ միայն կարող է վերացնել այդ նշանակակէտերը»։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment