Թաղել գործընկերոջը

Հայկական նախանձի ֆենոմենը՝ ըստ Վարդան Պետրոսեանի
«Զինակիցներն իրար գօտեպնդելու փոխարէն ուղղակի թաղում են իրար»

15:33 • 02.08.10
«Իււրաքանչիւր երկիր պէտք է որդեգրի իրեն համապատասխան մշակութային քաղաքականութիւն։
Մշակոյթը մարդուն Աստծուն մօտեցնելու ամենաընդունելի, ամենահասկանալի ճանապարհն է»,– այսօրւայ ասուլիսի ժամանակ յայտարարեց դերասան, դրամատուրգ Վարդան Պետրոսեանը։
Անդրադառնալով թատերական կեանքին՝ Վարդան Պետրոսեանը նշեց, որ իրեն ցաւ է պատճառում պետական և մասնաւոր թատրոնների վէճը, որը բացառում է ազատ մրցակցութիւնն ու չի թոյլատրում, որ այդ ոլորտը զարգացում ապրի։ Դերասանը համոզւած է, որ միմեանց հանդէպ վիրաւորանքները, նւաստացումները, գործընկերների հետ «անձնական դառը յարաբերութիւնները» խանգարում են մշակոյթի զարգացմանը։
«Մինչև հանդիսատեսի գալը զինակիցդ է քօ գօտեպնդողը, բայց զինակիցներն իրար գօտեպնդելու փոխարէն ուղղակի թաղում են իրար։ Թունօտ նախանձը մեզ սպանում է»,– ասաց Վարդան Պետրոսեանը՝ գործընկերների հետ վատ յարաբերութիւնները պայմանաւորելով ազգային յատկանիշներով։ Վարդան Պետրոսեանը վստահ է, որ բարի նախանձը մշակութային դաշտում միայն լաւ ուղղութեամբ կարող է տանել գործընթացը ու մարդուն հասցնել լաւ արդիւնքների։
Tert.am

0 Պատգամ: