Մասնագէտները դեռ պէտք է խօսե՞ն



Հայկական պատւիրակութիւնը, փոխանախարար Արև Սամուէլեանի գլխաւորութեամբ, օգոստոսի 5-ին մեկնում է Վրաստան` տեղում վրացի մասնագէտների հետ քննարկելու Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գէորգ եկեղեցու նախագածման և վերականգնման աշխատանքների հարցը:
Նշենք, որ ՀՀ մշակոյթի նախարարութեանը օրերս Վրաստանի մշակութային ժառանգութեան պահպանութեան ազգային գործակալութիւնը գրաւոր տեղեկացրել էր, որ Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գէորգ եկեղեցու վերականգնման նախագծի մշակման նպատակով եկեղեցու տարածքում տարւում են նախապատրաստական ուսումնասիրութիւններ:
Գործակալութեան գլխաւոր տնօրէնի պաշտօնակատար Զուրաբ Միմինոշվիլու հաւաստամամբ` նախագծի մշակման աշխատանքները ղեկավարում է փորձառու վերականգնող ճարտարապետ Շալվա Մելիքիձէն: Ներկայ դրութեամբ աւարտւել է յուշարձանի չափագրումը և իրականացւում են եկեղեցու հիմքի ինժեներա-երկրագիտական պայմանների ուսումնասիրման աշխատանքներ:
Aysor-ի հետ հեռախօսազրոյցում ՀՀ մշակոյթի նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի բաժնի ղեկավար Գայեանէ Դուրգարեանը յայտնեց, որ Հայ մասնագէտների խումբը Վրաստանում մնալու և աշխատելու է:
«Կմնան այնքան, ինչքան անհրաժեշտութիւն կլինի. համատեղ աշխատելու են: Մասնագէտները տեղում քննարկելու են` ըստ ծագած խնդիրների և ըստ իրավիճակի»,- ընդգծեց Գայեանէ Դուրգարեանը:
Իսկ այն հարցին, թէ արդեօ՞ք մտավախութիւն չկայ, որ Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գէորգ եկեղեցին կը վերականգնւի որպէս վրացական եկեղեցի` նկատի ունենալով վերջերս Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Նալբանդովի այն յայտարարութիւնը, ըստ որի` Թբլիսիում և այլ վայրերում «վիճելի եկեղեցիները» հանդիսանում են ոչ թէ հայկական, այլ վրացական:
Ի պատասխան, հասարակայնութեան հետ կապերի պատասխանատուն թէ. «Չեմ ուզում մասնագէտներից առաջ ընկնել և որևէ բան ասել»:
Յետգրութիւն- Նիւթի հրապարակումից յետոյ մշակոյթի նախարարութիւնից զանգահարեցին, թէ` այն, ինչ յայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն, պէտք է ճշգրտել Հայաստանի ԱԳՆ-ից, ոչ թէ` մշակոյթի նախարարութիւնից։


02.08.2010, 12:39
Aysor.am

0 Պատգամ: