Մեծ տէրութիւնների քմահաճոյքների զոհը դարձաւ նաև այս պայմանագիրը.


Երթ` նւիրւած Սևրի պայմանագրի 80–ամեակին




09:14 • 09.08.10
Օգոստոսի 10–ին Հայազն Երիտասարդների Միաբանութիւնը կազմակերպում է երթ՝ նւիրւած Սևրի պայմանագրի 80–ամեակին։ Միաբանութեան տարածած հաղորդագրութիւնում ասւում է.
«Օգոստոսի 10–ին կը լրանայ Սևրի պայմանագրի կնքման 80-րդ տարին: Ըստ այդ պայմանագրի, Թուրքիան պարտաւորւեց Հայաստանին վերադարձնել պատմական Հայաստանի մի մասը`100.000 քմ, որը Հայաստանի առաջին Հանրապետութեան տարածքի հետ կը կազմեր 160.000 քմ: Պայմանագրով Հայաստանն ունենալու էր ելք դէպի ծով: Սակայն մեծ տէրութիւնների քմահաճոյքների զոհը դարձաւ նաև այս պայմանագիրը: Օգոստոսի 10-ին, ժամը 12.00–ին, Միասնիկեանի արձանի մօտից կմեկնարկի երթ` նւիրւած Սևրի պայմանագրի 80–ամեակին: Երթի ընթացքում նամակներ կը յանձնւեն Ֆրանսիայի,Իտալիայի, ԱՄՆ–ի դեսպանատներին»:
Tert.am

0 Պատգամ: