«Գիւղի զարգացումը ռազմավարական նշանակութիւն
ունի Արցախի համար»
Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակօ Սահակեանը այցելել է Մարտունու շրջանի Զարդանաշէն գիւղ եւ հանդիպել համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկւել է գիւղի զարգացմանն առնչւող հարցերի լայն շրջանակ: Յատուկ ուշադրութիւն է դարձւել զբաղւածութեան, ոռոգման ցանցի զարգացման եւ ճանապարհների բարեկարգման հիմնախնդիրներին:
Երկրի ղեկավարը նշել է, որ գիւղի զարգացումը հանդիսանում է ռազմավարական նշանակութիւն ունեցող ուղղութիւն, որից մեծապէս կախւած է հանրապետութեան սոցիալ-տնտեսական կայուն զարգացումը:
Այս համատեքստում Բակօ Սահակեանը կարեւորել է տեղում ցուցաբերւող նախաձեռնողականութիւնը՝ նշելով, որ դրա բացակայութիւնը ցանկացած ծրագրի իրականացման գործում հանդիսանում է ամենամեծ խոչընդոտներից մէկը:
Նախագահին ուղեկցում էին գրող-հրապարակախօս Արցախի հերոս Զօրի Բալայեանը, պաշտօնատար այլ անձինք:
ArmAr.am

0 Պատգամ:
Post a Comment