Ստեփանակերտցի մարզիկը զբաղեցրել է առաջին տեղը
միջազգային մրցաշարում
Ղազախստանի Ուրալսկ քաղաքում աւարտւած Ղազախստանի Հանրապետութեան նախագահ Նորսուլթան Նազարբաեւի մրցանակների սամբոյի միջազգային մրցաշարում Հայ մարզիկ, ստեփանակերտցի 74 կգ քաշային Աշոտ Դանիէլեանը զբաղեցրել է առաջին տեղը:
Յիշեցնենք, որ Դանիէլեանն այս տարի նւաճել էր նաեւ մարտական սամբոյի Եւրոպայի չեմպիոնի կոչումը: Այս մասին յայտնեցին Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամլոյ կենտրոնից:
Նազարբաեւի մրցաշարը հանդիսանում է Սամբոյի աշխարհի գաւաթի փուլերից մէկը, որում լարւած պայքար են մղում Ռուսաստանի, Հայաստանի, Բուլղարիայի, Ղազախստանի, Բելոռուսի, Ուզբեկստանի, Մոնղոլիայի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Կորէայի, Ճապոնիայի, Յունաստանի, Վենեզուէլայի ուժեղագոյն սամբիստները:
Աշոտ Դանիէլեանը Ղազախստանում է գտնւում իր մարզիչ Էռնեստ Միրզոյեանի հետ:
Շնորհաւորում ենք Աշոտ Դանիէլեանին` մաղթելով նորանոր նւաճումներ:
ԱՅՍՕՐ, 16:43
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment