Սկանդալ Թուրքիայում.
Էրդողանի խորհրդականը հարեմ է պահում
Օգոստոս 07, 2010 11:12
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականի պաշտօնում բազմակին տղամարդու նշանակումը վէճեր է առաջացրել Թուրքիայում՝ մահմեդական, բայց աշխարհիկ երկրում, որտեղ նման պրակտիկան սկզբունքօրէն արգելւած է, գրում է ֆրանսիական Le Figaro-ն:
Աշխարհիկ մամուլը յարձակւել է Էրդողանի վրայ, ով երկիրը կառավարում է 2000թ.-ից, որպէս կառավարող Արդարութիւն եւ զարգացում կուսակցութեան նախագահ, նրա համար, որ յունիսին իր խորհրդականի պաշտօնում նշանակել է Ալի Եուքսելին, ով խոստովանել էր, թէ 3 կին ունի: Եուքսելը նաեւ ասել էր, որ «փնտրում է 4-րդ կնոջը, քանի որ կրօնը թոյլ է տալիս դա»:
2004թ. ԱԶԿ-ն, որին աշխարհիկ շրջանակները մեղադրում էին թուրքական հանրութիւնը աստիճանաբար կրօնափոխ դարձնելու ձգտման մէջ, փորձել էր քրէական պատասխանատւութիւն սահմանել ամուսնական անհավատարմութեան համար, սակայն հրաժարւեց այդ նախագծից, որը լուրջ հակազդեցութիւն էր յարուցել Թուրքիայում եւ բացասական վերաբերմունքի էր արժանացել Եւրամիութեան կողմից:
Բազմակնութիւնը Թուրքիայում արգելւած է 1926-ից, այն թոյլատրւում է երկրի մի քանի շրջաններում, կրօնական շրջանակների մէջ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment