Թուրքիայում սպանւել է հղի հայուհին


Օգոստոս 07, 2010 18:15
Թուրքիայում սպանվել է Հայաստանի քաղաքացի Աննա Դաւթեանը, ով մի քանի օր առաջ անհետ կորել էր:
Թուրքական Sabah օրաթերթը հուլիսի կեսերին տեղեկացրել էր, որ Թուրքիայում անհետացել է 29-ամյա հայ
ուհի Աննա Դավթյանը: Չարենցավանի բնակչուհի Աննան 6 ամսական հղի էր: Մի քանի օր առաջ Չարենցավանում լուրեր են տարածվել, որ Անթալիայում գտնվել է հայուհու դիակը:
Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը «Ազատություն» ռադիոկայանին հետ զրույցում հաստատել է լուրը եւ նշել, որ դստերը գտնելու նպատակով Անթալիա մեկնած Աննայի մայրը 90 տոկոս հավանականությամբ ճանաչել է դստեր մարմինը: Երիտասարդ կնոջ դին Հայաստան տեղափոխելու հարցում դժվարություններ են ծագել, որովհետեւ Աննայի մարմինը անճանաչելի վիճակում է` խոշտանգված: Հարազատներն առայժմ սպասում են ԴՆԹ-ի անալիզի պատասխանին:
Իրավիճակն ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ Թուրքիան եւ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: