Մոսկւայում ադրբեջանցի
աշակերտը սպանել է
11-րդ դասարանցի
Հայ աշակերտին
Սեպտեմբեր 08, 2010 16:50
Ծեծկռտուքի արդիւնքում զոհւած, Մոսկւայի N 501 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդւարդ Մարկարեանը Ռուսաստանի քաղաքացի է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում այս մասին յայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայեանը։
Միաժամանակ Մոսկւայի ոստիկանութիւնը յայտնում է, որ կռիւ հրահրողը եղել է Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող 9-րդ դասարանցի ադրբեջանցի աշակերտը։
Նշենք, որ Մոսկւայի N 501 դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի արդիւնքում մահացել էր 11-րդ դասարանի աշակերտ Էդւարդ Մարկարեանը։ Համաձայն իրաւապահ մարմինների՝ կռիւը տեղի էր ունեցել դպրոցից ոչ շատ հեռու։
Լեզւակռիւը արագօրէն աճել է ձեռնամարտի։ Ադրբեջանցի աշակերտը հրել է իր մրցակցին։ Էդււարդ Մարկարեանն ընկել է եւ գլուխը ծառին խփել։ Ստացած վնասւածքներից տղան տեղում մահացել է։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: