Հայկական տուրիստական
ընկերութիւնը չեղեալ է
յայտարարել 200 մարդու
ուղևորութիւնը Սուրբ խաչ
17:53 • 08.09.10
«Աղթամար, պատարագ Սուրբ խաչ եկեղեցում մէկ դար անց՝ սեպտեմբերի 19-ին: Հրաւիրում ենք մասնակցել մեզ հետ, գինը՝ 155 հազար դրամ»։
Այս յայտարարութիւնը տեղադրւած է «Նարեկավանք Տուր» տուրիստական ընկերութեան պաշտօնական կայքում։ Փորձեցինք հետաքրքվել՝ այն դէպքում, երբ թուրքական իշխանութիւնները որոշում են կայացրել եկեղեցու վրայ խաչ չտեղադրել, իսկ Մայր Աթոռն էլ որոշել է հոգևորականներ չուղարկել Վան, ընկերութիւնն իրականացնելո՞ւ է իր ծրագիրը։
«Նարեկավանք Տուր»-ի տնօրէն Աշոտ Սողոմոնեանը նախ չցանկացաւ պատասխանել Tert.am-ի հարցերին՝ նշելով, թե «առաւօտւանից ինձ չորս լրագրող արդէն զանգել է, ոչ մէկին չեմ պատասխանել։ Ես չեմ պատասխանում, դա իմ իրաւունքն է»։
Սակայն շատ պնդելու արդիւնքում պարոն Սողոմոնեանը, այնուամենայնիւ, համաձայնեց որոշ տեղեկութիւններ տրամադրել։
«Ուզում էք իմանալ՝ տանո՞ւմ եմ պատարագին, թէ՞ չէ, չեմ տանում, չեղեալ եմ համարել։ Պատրաստւում էի 200 հոգի տանել, մի ամբողջ հիւրանոց էի բրոնիայ արել, բայց չեմ տանի։ Ինչպէս իմ երկիրը որոշի, այնպէս էլ կանեմ»,- նշեց Սողոմոնեանը։
Նշենք, որ հայաստանցիների մեծ մասը, այդ թւում՝ քաղաքական և հասարակական գործիչներից շատերը, կարծում են, որ հայերը չպէտք է մասնակցեն թուրքական կողմի կազմակերպւած այդ շօուին։ Tert.am-ի կայքում տեղադրւած «Ինչպէ՞ս էք վերաբերւում Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում պատարագի մատուցմանը» հարցին կայքի այցելուների մեծամասնութիւնը պատասխանել է, որ դա թուրքական շօու է, և հայերը չպէտք է մասնակցեն դրան։
Նշենք, որ Արևմտեան Հայաստան զբօսաշրջային այցեր կազմակերպող մի քանի այլ ընկերութիւններից չյաջողւեց տեղեկատւութիւն ստանալ՝ նախօրոք յայտարարւած Վան կատարելիք ուղևորութիւնները հետաձգելո՞ւ են, թէ՞ ոչ։ Մասնաւորապէս, «Անի Տուր» և «Տեզ Տուր» ընկերութիւնների տնօրէնների հետ կապւել չյաջողւեց, նրանք աշխատակիցների միջոցով խորհուրդ տւեցին զանգել աւելի ուշ։
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment