Ինքնիշխան Արցախը՝ 19 տարեկան
19 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու իշխանութիւնների կայացրած որոշումը և կատարած քայլը միասնականութեան, հաստատ կամքի արդիւնք էր, փայլուն, ճիշտ ու ժամանակին, որի հիման վրայ զարգացաւ արցախեան պետականութիւնը, առաջ գնաց ժողովրդավարութիւնը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ անկախութեան հռչակման վերաբերեալ նման կարծիք յայտնեցին ՀՀ սահմանադրական դատարանի անդամ, Արցախեան շարժման մասնակից Կիմ Բալաեանը, Երևանի Բրիւսովի անւան Օտար լեզուների համլսարանի ռեկտոր, քաղաքագէտ, Արցախեան շարժման մասնակից Սուրէն Զոլեանը և Կովկասի ինստիտուտի փոխտնօրէն, քաղաքագէտ Սերգէյ Մինասեանը:
Շարժման մասնակիցներն այսօր յիշում են, որ այդ օրերին բարդ քաղաքական իրավիճակում արցախցիները կարողացան ճիշտ, իրաւական ուժեղ հիմք ունեցող որոշում կայացնել` չխախտելով որևէ օրէնք չմնալ հին կարգավիճակում: Անկախութեան հասնելու ճանապարհն այնքան էլ հարթ չի եղել: Զոլեանը յիշում է, որ ընդհանուր ոգևորութեան մէջ տարակուսողներ էլ կային, ճնշումների պակաս չէր զգացւում: ԽՍՀՄ փլուզման ընթացքում առաջացած քաղաքական խառնաշփոթ վիճակում արցախցիները կարողացել են հստակ գործել:
«ԼՂ այն ժամանակւայ իշխանութիւնները շատ ճիշտ որոշում են կայացրել, քաղաքական առումով անորոշութիւն էր տիրում, պէտք չէր իզուր հակադրւել գործող օրէնքներին, ոչ էլ մնալ հին կարգավիճակում»,-գնահատեց Զոլեանը, յիշեցնելով, որ հրաւիրած նիստում որոշում էր կայացւել, որ անկախութիւն հռչակած Ղարաբաղում պէտք է որոշ ժամանակ գործէին ԽՄ ու Հայաստանի օրէնքները ու միաժամանակ ԼՂ ժողովուրդն իրեն իրաւունք էր վերապահում ինքնուրոյն որոշել իր կարգավիճակը: Մինչ այդ Ադրբեջանը շտապեց հռչակել իր անկախութիւնը և անվաւեր ճանաչել ԽՄ իրաւական բոլոր ակտերը, այդ թւում նաև նրանք, որոնցով իրեն տրւել են թէ Նախիջևանը, թէ Լեռնային Ղարաբաղը: Զոլեանը յիշեց, որ հենց այդ ժամանակ շրջանառութեան մէջ էր մի նախագիծ, որով Հայաստանը ճանաչում էր թէ Ադրբեջանի, թե ԼՂ անկախութիւնը, իսկ դա հնարաւորութիւն կտար իրաւականօրօն ճանաչել, որ Ադրբեջանը հրաժարւել է նաև ԼՂ-ից:
ՍԴ անդամ Կիմ Բալայեանն ասաց, որ այդ օրերը յիշելիս մարմնով սարսուռ է անցնում: Յիշեց, որ ԳԽ-ում քննարկւել է նաև հարց, որ ԼՂ տարածքում ընտրութիւններն անցկացւէին Ադրբեջանի օրէնքներով: «Այն ժամանակւայ որոշ ընդդիմադիր գործիչներ արդէն տւել էին իրենց համաձայնութիւնը: Ես ասացի, ով էլ նման որոշում կայացնի, Ղարաբաղում նման որոշում երբէք չեն կատարի և ոչ մէկը»,-պատմեց Բալայեանը, յիշեցնելով, որ բազամթիւ ճնշումներ են եղել ԼՂ ժողովրդի ազատ կամքի արտայայտումը ճնշելու համար: Սակայն Արցախի ժողովուրդն ինքնորոշւեց ուժեղ քաղաքական կամքի շնորհիւ, իսկ Հարաւային Կովկասի ոչ մի երկրում ժողովրդավարութիւնն այնքան զարգացում չապրեց, որքան Արցախի Հանրապետութիւնում:
Բալայեանը յիշում է ու գնահատում բոլոր այն մարդկանց, ովքեր հասնում էին Արցախ, հարցնում, թէ ինչով կարող են օգնել, «Ամերիկայի ձայն»-ով էլ յայտարարում, մենք բոլորս արցախցիներ ենք, և մենք բոլորս արցախցիների կողքին կանգնած ենք:Քաղաքագէտ Սերգէյ Մինասեանն աւելացրեց, որ Հայաստանի նորագոյն պատմութեան մէջ 91 թւականի սեպտեմբերի 2-ը դարձաւ ամենանպաստաւոր պատմական շրջաններից մէկն էր: Նրա խօսքով, 19 տարի ԼՂՀ գոյատևումը, զարգացումն ու պետական գործառոյթների իրականցումը քաղաքական առումով մեծ ձեռքբերում է ոչ պատերազմ-ոչ խաղաղութիւն, սպառազինութիւնների մրցավազքի իրավիճակում: «19 տարին բաւականին լուրջ ժամանակ է: Դա թոյլ է տալիս մեզ ասելու, որ այն նպատակը, որ 88-ի վերջին հայ ժողովուրդը դրել էր իր առջև, բաւականին առումներով յաջողւել է և դա հայկական կողմերին հնարաւորութիւն է տալիս նպաստաւոր զարգացումներ սպասել ԼՂ հարցում ապագայում»,-ասաց Մինասեանը:
Ս. Զոլեանի խօսքով, այսօր հասունացել է այն պահը, որ Հայաստանը Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքի, ստեղծի կոնֆեդերատիվ յարաբերութիւններ, որոնք թոյլ կտան Հայաստանին ԼՂՀ-ն ներկայացնել միջազգային կառոյցներում:

0 Պատգամ:
Post a Comment