Թուրք-ադրբեջանական էներգետիկ
տանդեմը պայթել է փուչիկի պէս
Սեպտեմբեր 03, 2010 16:01
Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ գազի տարանցման եւ վաճառքի պայմանագրի ստորագրում առաջիկայում չի լինի:
Ինչպռս հաղորդում է ABC.az-ը, «Շահ-Դենիզ» գազակոնդենսատային հանքավայրի մշակման գործընկերութճւնը ներդրումային լուծում չի ստանայ հանքավայրի մշակման երկրորդ փուլում (նախագիծ «Շահ-Դենիզ-2»):
Ադրբեջանի պետնաւթային ընկերութեան նախագահ Ռովնագ Աբդուլլաեւի խօսքով, միայն 2011թ. մարտի 31-ին Ադրբեջանն ու Թուրքիան համաձայնագիր կստորագրեն «Շահ-Դենիզ-2»-ից գազի առք ու վաճառքի եւ «Շահ-Դենիզ-1»-ից գազի փոփոխութեան վերաբերեալ:
Արդիւնքում, Ադրբեջանից եւ Թուրքիայից պահանջւելու է 9 ամսից ոչ պակաս, որպէսզի կեանքի կոչեն 2010թ. յունիսի 7-ի համաձայնագրի դրոյթները:
Ըստ ադրբեջանցի փորձագէտների, կռւախնձորը Բաքւի եւ Անկարայի բանակցութիւններում գազի ծաւալն է, որ Թուրքիան մտադիր է գնել Ադրբեջանից եւ իր տարածքով տարանցման գինը: Թուրքիայի առաջարկած գինն անընդունելի է Ադրբեջանի պետնաւթընկերութեան համար:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment