Աֆրիկեան ժանտախտը նոր տարածքներ է ընդգրկում.
Լոռու մարզում կարանտին է յայտարարւել
10:57 • 03.09.10
Լոռու մարզի Թումանեանի տարածաշրջանի Լորուտ և Մարց համայնքներում խոզերի աֆրիկեան ժանտախտը մեծ տարածում է գտել։ Երկու համայնքներում էլ կարանտին է յայտարարւած։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ գիւղատնտեսութեան նախարարութեան սննդի անվտանգութեան և անասնաբուժութեան պետական տեսչութեան Լոռու մարզային կենտրոնի պետ Համլետ Վիրաբեանը՝ նշելով, որ լաբորատոր ուսումնասիրութիւններն արդէն հաստատել են, որ խոզերի մօտ նկատւող հիւանդութիւնը հէնց աֆրիկեան ժանտախտ է։ Ըստ մասնագէտի՝ մարզում հիւանդութեան տարածումը կանխելու բոլոր միջոցառումները ժամանակին իրականացւում են։
Աֆրիկեան ժանտախտի առաջին դէպքերն այս երկու համայնքներում գրանցւել են օգոստոսի 26-ին։ Այսօրւայ դրութեամբ արդէն անկել և հարկադիր սպանդի է ենթարկւել Լորուտում՝ 148, Մարցում՝ 113 գլուխ խոզ։
Ըստ Վիրաբեանի՝ ամենայն հաւանականութեամբ հիւանդութիւնը Լոռի է ներթափանցել հարևան Տաւուշի մարզից, որտեղ այն տարածում էր գտել դեռևս այս տարեսկզբին։ Հիւանդութիւնը կարող է տարածւել անասնակերի, հիւանդ կենդանիների շփման, ինչպէս նաև միջատների միջոցով։
Նշենք, որ աֆրիկեան ժանտախտի դէմ պատւաստանիւթ չկայ։ Հիւանդութեան դէմ պայքարի միակ միջոցը հիւանդ կենդանուն սպանդի ենթարկելն ու խորը փոսերում թաղելն է։
Խոզերի մօտ աֆրիկեան ժանտախտի բռնկում հանրապետութիւնում գրանցւել էր նաև 2007թ.։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment