Ուղիղ 55 տարի առաջ
այս օրը Թուրքիայում
կոտորում եւ թալանում էին
Հայերին ու Յոյներին
Սեպտեմբեր 07, 2010 10:49
Ուղիղ 55 տարի առաջ` 1955-ի սեպտեմբերի 6-7-ը, Ստամբուլում եւ Իզմիրում կազմակերպւած կոտորում, թալանում եւ բռնաբարում էին հայերին եւ յոյներին: Իսկ պետութիւնը հանգիստ հետեւում էր իր կազմակերպած միջոցառմանը:
Յիշեալ դէպքերի ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ թուրք խուժանի զանգւածային ջարդարարութիւնը եւ թալանը լաւ կազմակերպւած էր, իսկ թուրքական իշխանութիւնը աչք փակեց դրա վրայ` թողնելով, որ մարդասպանները Ստամբուլը մաքրեն ազգային փոքրամասնութիւններից` Յոյներից եւ Հայերից:
Թուրք խուժանին, իրենց արիւնօտ գործն սկսելու համար առիթ էր պէտք, եւ այդ առիթն էլ ստեղծեցին: Յունական կառավարութեան կողմից Սալոնիկում թուրքերին նւիրաբերած «Աթաթուրքի տուն թանգարան»-ի բակում ինչ որ պայթուցիկի տեղադրումը, որն ընդամէնը թանգարանի ապակիներն էր կոտրել, առիթ հանդիսացաւ թուրքերի համար: Թուրքիայի պետական ռադիոկայանը տեղեկացրեց, թե յոյները Աթաթուրքի տան մէջ ռումբ են պայթեցրել: Վարչապետի մտերիմներից մէկի կողմից հրատարակւող Istanbul Ekspres-ը կէսօրից յետոյ զարմանալի արագութեամբ, հասցրեց մօտ 300 հազար տպաքանակով համար հրատարակել, որը պետութեան կողմից ստեղծւած եւ հովանաւորւող «Կիպրոսը թուրք է» միութեան անդամները բաժանեցին ժողովրդի մէջ:
Ամէն ինչ ընթանում էր ըստ պլանաւորածի: Հայերի, յոյների եւ միւս ազգային փոքրամասնութիւնների տները, խանութներն ու տաղաւարները արդէն յատուկ գոյներով նշագրել էին` հեշտութեամբ ջարդելու ու թալանելու համար:
Թուրքերի վայրագութիւնների ընթացքում սպանւել էր 16 հոգի, որոնցից երեքը յայտնաբերւել էին պարկի մէջ այրւած: Վիրաւորւել էին 500-ից աւել քրիստոնեաներ: Ընդհանուր հաշւով` թալանի էր ենթարկւել 4214 տուն, 1004 գրասենեակ, 73 եկեղեցի, 26 դպրոց եւ այլ հաստատութիւններ:
Հաստատելու համար, որ այս զանգւածային ջարդերը կազմակերպւած են եղել թուրքական պետութեան կողմից, ինչպէս 1915-ի Հայոց Ցեղասպանութիւնը` ներկայացնենք թուրքական Atilim կայքի հրապարակումը, որտեղ նշւում է, որ Սալոնիկի Աթաթուրքի տան բակի պայթիւնը կազմակերպած Օքթայ Էնգինը, Յունաստանում պայթիւնը կազմակերպելու համար մէկ տարի պատիժը կրելուց յետոյ ազատ է արձակւել եւ տեղափոխւել Թուրքիա, որտեղ էլ սկսւել է իր կարիէրայում աննախադէպ վերելքը (նախ, Թուրքիայի կարեւորագոյն շրջաններից մէկի` Չանքայայի քայմաքամ, այնուհետ` ոստիկանութեան գլխաւոր վարչութեան քաղաքական գործերով բաժնի պետ): 1971-ին Օքթայը դառնում է Անվտանգութեան վարչութեան պետ եւ 7 տարի պաշտօնավարում: Իսկ 1991-ին նշանակւում է Նեւշեհիրի նահանգապետ:
ԱՄՆ-ի Ստամբուլում հիւպատոս Արթուր Ռիչարդը, ԱՄՆ պետքարտուղարութիւն ուղարկած հաղորդագրութեան մէջ նշել է, թէ ականատես է եղել, որ թուրքական ոստիկանութիւնը ոչինչ չէր անում կանխելու վայրագութիւնները:
1955-ի ջարդերից տարիներ յետոյ, Թուրքիայի յատուկ նշանակութեան զինուժերի նախկին պետ Սաբրի Եիրմիբեշօղլուն նշել է, թե 1955-ի սեպտեմբերի 6-7-ը յատուկ նշանակութեան զինուժերի գործն էր, որը հրաշալի կազմակերպւել էր:
Իսկ վերջում յիշեցնենք Թուրքիայի ներկայիս պաշտպանութեան նախարարի մի առիթով ասւած խօսքը. «Եթէ հայերը եւ յոյները Թուքիայում մնային, արդեօք. մենք այսպիսի ազգային պետութիւն կլինէի՞նք»:

Արթուր Յակոբեան
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment