Հայաստանը պէտք է ճանաչի ոչ թէ ԼՂՀ անկախութիւնը,
այլ այդ անկախութեան օրինականութիւնը
15:23 • 06.09.10
«Հայաստանը պէտք է ճանաչի ԼՂՀ անկախութիւնն Ադրբեջանից»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցութեան նախագահ Արամ Գ. Սարգսեանը՝ անդրադառնալով «Ժառանգութեան» ներկայացրած ԼՂՀ անկախութեան ճանաչման մասին օրինագծի արտահերթ քննարկմանը։
Արամ Սարգսեանը շեշտեց, որ ինքը դէմ է «Ժառանգութեան» մօտեցմանը և ճիշտ է համարում ոչ թէ ԼՂՀ անկախութեան ճանաչումը, այլ ԼՂՀ անկախացման ճանապարհի օրինականութեան ու համապատասխանութեան ճանաչումը ոչ միայն միջազգային, այլև ԽՍՀՄ օրէնքներին։ «Հայաստանը պէտք է ճանաչի ԼՂՀ անկախութեան օրինականութեանը։ Ես դէմ եմ «Ժառանգութեան» այդ նախաձեռնութեանը ոչ թէ նրա համար, որ ես դէմ եմ ԼՂ անկախութեան ճանաչմանը, այլ որովհետև սա աւելի կվնասի գործին։ Մենք պարտաւոր ենք ճանաչել այն ուղին, որ անցել է ԼՂ–ն, օրինական և համապատասխան միջազգային իրաւունքի նորմերին և Սովետական Միութեան օրէնքներին, որպէսզի մենք իրաւունք ունենանք խօսել նաև վերամիաւորման մասին»,– յայտարարեց Արամ Սարգսեանը։
Ըստ նրա, ՀՀ–ԼՂՀ վերամիաւորման մասին դեկտեմբերեան որոշումը Հայաստանը պէտք է իրականացնի, աւելին՝ այդ որոշումը դեռ պէտք է իրականացնէր Լևոն Տէր–Պետրոսեանի թիմը։
Ի դէպ, ԼՂՀ անկախութեան ճանաչման օրինականութեան ճանաչումը, Արամ Սարգսեանի խօսքով, լաւ հիմք է նաև հետագայում միջազգային դատարան դիմելու համար։ Դեմկուսի ղեկավարը նաև յիշեցրեց Կոսովոյի վերաբերեալ Հաագայի միջազգային դատարանի որոշման էութիւնը, ըստ որի, դատարանը ճանաչեց ոչ թէ Կոսովոյի անկախութիւնը, այլ՝ դրա անկախացման օրինականութիւնը։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment