Ռուս քանդակագործ. -
Ղարաբաղը յաւերժ կապրի
Սեպտեմբեր 06, 2010 17:04
Ղարաբաղը յաւերժ կապրի. նրան չի կարելի ոչնչացնել ո'չ միջուկային, ո'չ քիմիական պատերազմով, Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարեց «Կարօտ» միջազգային փառատօնի շրջանակներում Հայաստանում գտնւող ռուս քանդակագործ Գրիգորի Պոտոցկին։
«Հայաստանում եւ Ղարաբաղում խաղաղութեան քաղաքականութիւն է տարւում։ Ղարաբաղը խաղաղութեան մարմնացում է, դրա համար էլ կապրի յաւերժ»,- յայտարարեց քանդակագործը։
Խօսելով 20-րդ դարասկզբում Օսմանեան կայսրութիւնում իրականացւած Հայոց Ցեղասպանութեան մասին՝ նա նշեց, որ մարդկութեան դէմ յանցագործութիւնները շարունակւում են, քանի որ Հայոց Ցեղասպանութեանը ժամանակին ճիշտ գնահատական չի տրւել:
Նշենք, որ «Կարօտ» փառատօնի շրջանակներում Հայաստան են ժամանել համաշխարհային մասշտաբի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ժերար Դեպարդիէն, Բեդրոս Կիրկորովը, Վալդիս Պելշը, Իգոր Կոստոլեւսկին, Էմանուիլ Վիտորգանը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: