Զինեալ ներխուժման հետևանքով
Ադրբեջանն առնւազն 7 զոհ և վիրաւոր է ունեցել
12:49 • 01.09.10
Երէկ լուսաբացին Ղարաբաղա-ադրբեջանական զօրքերի շփման գօտու հիւսիս-արևելեան ուղղութեամբ (Վերին Չայլու գիւղի շրջանում) տեղակայւած հայկական դիրքերից մէկի վրայ հակառակորդի կողմից ձեռնարկւած դիվերսիոն հերթական գործողութեան ժամանակ ադրբեջանական կողմն առնւազն 7 զոհ և վիրաւոր է ունեցել։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Արցախի Պաշտպանութեան բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթեանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմի տարածած այն յայտարարութիւնը, թէ իբր հայկական կողմն է դիվորսիայ կատարել, չի համապատասխանում իրականութեանը։
«Ունենալով կորուստներ՝ հակառակորդը հետ է շպրտւել։ Արդէն 2 զոհի անուն հրապարակել են, երրորդն էլ է մահացել, դեռ վաղն էլ են մահանալու»,- ասաց Հասրաթեանը։
Ղարաբաղեան կողմը պաշտպանական մարտի ընթացքում ընդամէնը մէկ վիրաւոր է ունեցել, որի առողջական վիճակը բաւարար է։
«Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագօտու ողջ երկայնքով իրավիճակը վերահսկւում է»,- նշեց Հասրաթեանը։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment