Հ.Հ. Պաշտպանութեան Նախարարութիւն.–
Ադրբեջանը թաքցնում է իր իրական զոհերի թիւը
19:25 • 01.09.10
Ադրբեջանն իր աւանդական քաղաքականութիւնն է շարունակում՝ այսօր արդէն հռետորութիւնից անցնելով կոնկրէտ գործողութիւնների։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՀ պաշտպանութեան նախարարութեան տեղեկատւութեան և հասարակայնութեան հետ կապերի վարչութեան պետ, գեներալ-մայոր Վարդան Աւետիսեանը՝ անդրադառնալով երէկ լուսաբացին Ղարաբաղա-ադրբեջանական զօրքերի շփման գօտու հիւսիս-արևելեան ուղղութեամբ (Վերին Չայլու գիւղի շրջանում) տեղակայւած հայկական դիրքերից մէկի վրայ հակառակորդի կողմից ձեռնարկւած դիվերսիօն գործողութեան հերթական փորձին։
Ըստ Աւետիսեանի՝ մեր դիրքապահների զգօնութեան և աչալրջութեան շնորհիւ հնարաւոր եղաւ կանխել հակառակորդի փորձը։ Արդիւնքում՝ հակառակորդն ունեցաւ զոհեր և վիրաւորներ։ Աւետիսեանը ստայոդ լուրեր համարեց ադրբեջանական կողմի այն յայտարարութիւնները, թէ իրենք միայն երկու զոհ և մէկ վիրաւոր ունեն։ «Այդ քարոզչամեքենան բռունցք դարձած ասում է, որ իբր հայկական կողմում կան զոհեր և վիրաւորներ, ինչը բացայայտ կեղծիք է և չի համապատասխանում իրականութեանը։ Մենք ունենք միայն մէկ թեթև վիրաւոր»,- ընդգծեց վարչութեան պետը։
Աւետիսեանի խօսքով՝ ութից աւելի ադրբեջանցի է փորձել ներխուժել մեր դիրքեր։ «Ընդամէնը երկու զոհի և մէկ վիրաւորի անուններն են հրապարակում։ Իսկ ո՞ւր մնացին միւսները»,- հարցադրում արեց գեներալ-մայորը` նշելով, որ այս պահին հակառակորդի քարոզչամեքենան աշխատում է մէկ ուղղութեամբ. «Փորձում են համոզել, որ մենք խաբել ենք մեր ժողովրդին և թաքցրել իրական պատկերը, ինչն այդպէս չէ»։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment