Ուսումնական տարին մեկնարկեց Հայաստանում
Այսօր սեպտեմբերի մէկն է, գիտելիքների օրը: Առաջին զանգ, առաջին հանդիպում դպրոցի կամ ԲՈՒՀ-ի հետ…
Այսօր տօն է ոչ միայն աշակերտների և ուսանողների, այլ նաև ուսուցիչների և դասախօսների համար, ովքեր պէտք է կատարեն երևի թէ ամենապատւաբեր և կարևոր առաքելութիւնը` կրթեն այսօրւայ դպրոցականների և ուսանողների սերունդը:
Դպրոցների բակերում այսօր հնչում է երաժշտութիւն, դպրոցի տնօրէնները և ուսուցիչները «բարի գալուստ» են ասում կոկիկ հագնւած, յուզւած առաջին դասարանցիներին, ում առջև դեռ նոր պէտք է բացւեն գիտելիքների աշխարհի խորհրդաւոր դռները:
Յիշեցնենք, որ սեպտեմբերի 1-10-ը Հայաստանի Ճանապարհային ոստիկանութիւնը հանրապետութեան ողջ տարածքում կազմակերպելու է ճանապարհային երթևեկութեան անվտանգութեան տասնօրեակ` «Զգուշացէ’ք, երեխաներ են» նշանաբանով»: Տօնական տասնօրեակի ընթացքում Ճանապարհային ոստիկանութեան հիմնական ուժերն ու միջոցները կենտրոնացւելու են դպրոցամերձ փողոցներում, որտեղ կապահովեն ինչպէս երեխաների անվտանգութիւնը, այնպէս էլ խստօրէն կհսկեն երթևեկութիւնը:
ԱՅՍՕՐ, 09:04
Aysor.am

*** – Իրանահայութեան մօտ, ամբողջ երկրի դպրոցների նման, դպոցական տարեմուտը սկսւում է Իրանական աշնան առաջին օրը՝ Մեհր ամսի 1–ին, որը համընկնում է Սեպտեմբերի 23–ին։
0 Պատգամ:
Post a Comment