«ԼՂՀ ճանաչելու մասին»
օրինագիծն ԱԺ-ում կքննարկւի հոկտեմբերի 5-ին
Այսօր «Ժառանգութիւն» խորհրդարանական խմբակցութիւնը ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանին է ուղարկել իր որոշումը, որի համաձայն ԱԺ պատգամաւորներ Րաֆֆի Յովհաննիսեանի, Ստիոպա Սաֆարեանի, Լարիսա Ալավերդեանի, Անահիտ Բախշեանի, Վարդան Խաչատրեանի, Արմէն Մարտիրոսեանի, Զարուհի Փոստանջեանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքի նախագիծը ճանաչւել է արտահերթ:
Օրինագծի 1-ին յօդւածով` «Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը»:
«ԱԺ կանոնակարգ» օրէնքի 104.2 և 35 յօդւածների համաձայն, այն առանց քւէարկութեան ներառւում է ԱԺ նստաշրջանի օրակարգում և ենթակայ է արտահերթ կարգով քննարկման հոկտեմբերի 4-10-ի քառօրեայի երեքշաբթի օրւայ երկրորդ նիստում` հոկտեմբերի 5-ին, ժամը 14:30-16:00:
Խմբակցութիւնից յայտնում են, որ «Ժառանգութեան» պատգամաւորների կողմից օրինագիծը շրջանառութեան մէջ է դրւել 2009թ. հոկտեմբերի 15-ին: Օրէնքի նախագծի համար գլխադասային նշանակւած Արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովում օրինագծի քննարկումները, իսկ դրա հիման վրայ էլ` ԱԺ նստաշրջանի օրակարգում հարցի ընդգրկումը բազմիցս հետաձգւել էր. 2009թ. դեկտեմբերի 7-ին` մինչև 90 օրով, 2010թ. ապրիլի 26-ին` մինչև 15 օրով, 2010թ. մայիսի 17-ին` մինչև 15 օրով, և 2010թ. յունիսի 7-ին` մինչև 30 օրով:

01.09.2010, 17:44
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment