Թուրք փորձագէտ-.
Սեւրի պայմանագիրը սպառնալիք է
Թուրքիայի համար
Սեպտեմբեր 04, 2010 14:12
Թուրքիան առաջին հերթին վախենում է քրիստոնէացումից: Այդ մասին սեպտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսում յայտարարել է թուրք փորձագէտ, լրատւամիջոցների եւ քաղաքականութեան հարցերով մասնագէտ, Իզմիրի տնտեսական համալսարանի դասախօս Զաֆեր Եորուքը: Նրա խօսքով, թուրքական հասարակութիւնը բաժանւել է երկու մասի. վերնախաւի, որ իսլամամէտ կուրսի ջատագովն է, եւ միւսների, ովքեր պայքարում են դրա դէմ:
«Դա է պատճառը, որ թուրքական կառավարութիւնը ճնշում է կրօնական փոքրամասնութիւններին: 19-րդ դարում հայկական եւ յունական փոքրամասնութիւնները չափից դուրս մեծ ուշադրութիւն էին հրաւիրում, եւ իշխանութիւնները իրապէս վախենում էին, որ Թուրքիան քրիստոնէական երկիր կդառնայ»,- նկատել է նա:
Փորձագէտը նաեւ անդրադարձել է Սեւրի պայմանագրին՝ այն Թուրքիայի պատմական սարսափ որակելով: «Ժամանակին Աթաթուրքը, գտնւելով Կիլիկիայում, ասել էր. «այս հողերում հայերը տեղ չունեն, դրանք եղել, կան եւ կմնան թուրքական», սակայն Սեւրի պայմանագիրը լուրջ սպառնալիք է նրա խօսքերի իսկութեան համար: Թէեւ այն չի վաւերացվել, այդուհանդերձ սպառնալիք է, եւ դրա մասին Թուրքիային պարբերաբար յիշեցնում են»,- ընդգծել է Զաֆեր Եորուքը:
Նշենք, որ Սեւրի պայմանագիրը ստորագրւել է 1920թ. օգոստոսի 10-ին եւ ենթադրում է հայկական պետութեան կազմում ներառել Արեւմտեան Հայաստանի վեց վիլայէթները, որի արդիւնքում Հայաստանը մուտք էր ստանում դէպի Սեւ ծով: Պայմանագիրը, սակայն, այդպէս էլ կեանքի չկոչւեց:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment