ICG.–
Իլհամ Ալիևը հասարակութեան նկատմամբ այնքան մեծ
վերահսկողութիւն ունի, որպիսին երբէք չի ունեցել նրա
հայրը
19:11 • 04.09.10
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախագահութիւնը նշանաւորւեց երկրում քաղաքական կեանքի կայունութեամբ և նաւթի արտահանման շնորհիւ ապահովւած տնտեսական աճով։ Այդ կայունութիւնը, այդուհանդերձ, ապահովւել է բռնապետական իշխանութեան ամրապնդման, ազատութիւնների ոտնահարման, կոռուպցիայի և հովանաւորչութեան աճին զուգահեռ։Այս մասին ասւում է Ադրբեջանի վերաբերեալ Միջազգային ճգնաժամային խմբի հրապարակած զեկոյցում։
«Նսեմացւած և բարոյալքւած ընդդիմութեան, անկախ լրատւամիջոցների սակաւութեան և իրենց շահերից ելնելով Ալիևի իշխանութիւնն ամէն կերպ պահպանող վերնախաւի առկայութեան պայմաններում Իլհամ Ալիևը հասարակութեան նկատմամբ այնքան մեծ վերահսկողութիւն ունի, որպիսին երբէք չի ունեցել նրա հայրը։ Միջազգային հանրութիւնը ռեժիմի վրայ ճնշում գործադրելու քիչ լծակներ ունի, սակայն այն պէտք է աւելին անի, որպէսզի Ադրբեջանի ղեկավարութեանը համոզի, որ իր իսկ շահերից է բխում հասարակութեան աստիճանական, բայց իրական ազատականացումը»,– նշւում է զեկոյցում։
Ըստ Միջազգային ճգնաժամային խմբի՝ Ադրբեջանի կառավարութիւնն արդիւնաւէտ մեթոդներ է մշակել, որպէսզի քաղաքական ուժերը, ոչ–կուսակցական քաղաքացիական խմբերը, մամուլը, կրօնական համայնքները և անկախ բիզնեսները չկարողանան երկարաժամկէտ մարտահրաւէրներ դառնալ ռեժիմի համար։
Կառավարութիւնը կարծես դիտմամբ ձևաւորւել է անպատժելիութեան մթնոլորտ, որպէսզի հասարակութեան գիտակցութեան մէջ արմատաւորի ինքնագրաքննադատութիւնը և այդ կերպ մարդկանց հետ պահի չարտօնւած հաւաքական գործողութիւններին մասնակցելուց։
Գործող օրէնքներով չի ապահովւում հաւաքների ազատութեան իրաւունքը։ Ընդդիմութեան ցոյցերը մշտապէս արգելւում են, իսկ երբեմն էլ բռնի կերպով ցրւում։ Հասարակական կազմակերպութիւններին և կրօնական համայնքներին չգրանցելն օգտագործւում է նրանց գործունէութիւնը սահմանափակելու նպատակով։ Բացի դրանից՝ կառավարութիւնը կասկածելի պատճառաբանութեամբ փակել է մզկիթներ՝մեծացնելով նրանց ընդյատակ անցնելու հաւանականութիւնը և նպաստելով արմատական տրամադրութիւններին։«Թէև նախագահ Ալիևը կայուն վերահսկողութիւն ունի կառավարութեան նկատմամբ, նա ամենազօր չէ։ Իր իշխանութիւնը պահպանելու հարցում նա կախում ունի էլիտայից, և քանի դեռ չկայ ուղղակի մարտահրաւէր, նա շահագրգրռւած չէ պաշտօնից հեռացնել ազդեցիկ ենթականերին, նոյնիսկ եթէ դժգոհ է նրանց աշխատանքից։ Արդիւնքում ներքին քաղաքականութիւնը ձևաւորւում է աւելի շատ ներքին դինամիկայի և իշխող էլիտայի ներսում իշխանութեան համար ժամանակ առ ժամանակ ընթացող պայքարի, քան կառավարութիւն–ընդմութիւն անհաւասար պայքարի շնորհիւ»,– նշւում է զեկոյցում։
Ըստ Միջազգային ճգնաժամային խմբի`Ադրբեջանում նաւթային եկամուտների արդիւնքում ձևաւորւել և արմատացել է լճացող քաղաքական համակարգ, ինչը հէնց այդ համակարգում բարեփոխումներ իրականացնելն աւելի է դժւարացնում։ Սակայն նաւթային եկամուտներն այլևս չեն աճում։ Աւելին, ըստ կանխատեսումների, մի քանի տարւայ ընթացքում դրանք աստիճանաբար կնւազեն, ինչը կարող է տնտեսական խնդիրներ առաջացնել, իսկ հասարակութեան շրջանում՝ հիասթափութիւն։
«Քաղաքական փակ համակարգը անհնար է դարձնում Ադրբեջանի երկարաժամկէտ մարտահրաւէրների շուրջ բանավէճի հնաարւորութիւնը և խթանում է անտարբերերութեան և անվստահութեան մթնոլորտը։ Պետական կայունութիւնը պահպանելու համար հարկաւոր է տնտեսական և քաղաքական բարեփոխումներ սկսել»,– ասւում է զեկոյցում։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment