Ռուբէն Հախվերդեան.–
Հ .Յ. Դ. -ի եւ իմ միջեւ ոչ մի սեւ կատու էլ չի անցել
Սեպտեմբեր 03, 2010 13:56
«ՀՅԴ-ի եւ իմ միջեւ սեւ կատու չի անցել. եւ ո՞նց կարող էր նման բան լինել, եթէ Դաշնակցութիւնը նախեւառաջ գաղափարախօսութիւն է, յետոյ նոր կուսակցութիւն։ Ես կողմ եմ գաղափարախօսութեանը, բայց որպէս անհատ կարող եմ շատ տարաձայնութիւններ ունենալ կուսակցութեան հետ»,- սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարեց երգահան Ռուբէն Հախվերդեանը՝ պատասխանելով այն հարցին, թէ հաւաստի՞ են տեղեկութիւնները, որ իր եւ Հ.Յ.Դ.-ի միջեւ տարաձայնութիւններ կան։
Երգահանի խօսքով, «ուզում է հազար բիւրօ փոխւի, հազար հատ դաշնակցական լիդերներ գան», իրենց միջեւ սեւ կատու չի կարող անցնել։ «Ինչ վերաբերում է սեպտեմբերի 2-ի նրանց հանրահաւաքին չմասնակցելուն, դրա պատճառը այն է, որ ես հեռու՝ Պռոշեան սովխոզում եմ ապրում»,- տեղեկացրեց նա։
Նշենք, որ սեպտեմբերի 2-ին, Հ.Յ.Դ. Լեռնային Ղարաբաղ անկախութեան 19-ամեակին նւիրւած հանրահաւաք էր կազմակերպել, որին Ռուբէն Հախվերդեանը չի մասնակցել: Դրանից յետոյ, տեղեկութիւններ տարածւեցին, որ նրանց միջեւ «սեւ կատու է անցել»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment