ԼՂՀ նախագահ. Ագրեսիան կանխելու
ամենաարդիւնաւէտ միջոցը` ուժգին
հակահարւած տալն է
Սեպտեմբեր 06, 2010 17:50
ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանը սեպտեմբերի 6-ին մասնակցել է պաշտպանութեան բանակի ռազմական խորհրդի նիստին եւ հանդէս եկել ելոյթով:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենեակից NEWS.am-ին յայտնում են, որ իր խօսքում Բակօ Սահակեանը մէկ անգամ եւս վստահեցրել է, որ իշխանութիւնները կանեն ամէն ինչ բանակի տեխնիկական յագեցւածութիւնը համապատասխան մակարդակի վրայ պահելու ուղղութեամբ եւ դրա համար ոչինչ չեն խնայի:
Նա նշել է, որ ժամանակակից սպառազինութեան հետ մէկտեղ, անհրաժեշտ է բարձր պահել նաեւ զինւորների մարտական ոգին, ինչն իրենից ներկայացնում է միջոցառումների բազմաբնոյթ փաթեթ` ներառելով հոգեբանական, դաստիարակչական, սոցիալական եւ մի շարք այլ հիմնախնդիրներ:
Անդրադառնալով վերջերս Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտումներին` ԼՂՀ զինւած ուժերի գերագոյն գլխաւոր հրամանատարը դրանք որակել է որպէս ահաբեկչական-դիվերսիօն գործողութիւններ, որոնք սպառնալիք են հանդիսանում ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար եւ ընդգծել, որ ագրէսիան կանխելու ամենաարդիւնաւէտ միջոցը` նրան ուժգին հակահարւած տալն է: «Եթէ դա չկատարւի, ապա անկայունութեան սահմանները անպայմանօրէն կընդլայնւեն»,-ասել է նախագահը:
Նա բարձր է գնահատել Պաշտպանութեան բանակի մարտունակութեան աստիճանը, ինչի լաւագոյն ապացոյցն է հակառակորդի բոլոր սադրանքների արդիւնաւէտ կասեցումը:
Երկրի ղեկավարը սեպտեմբերի 4-ին Ջրաբերդի ուղղութեամբ հակառակորդի հետախուզական-դիվերսիօն խմբի առաջխաղացման փորձը յաջող կասեցնելու համար մի խումբ զինծառայողների յանձնել է պետական պարգեւներ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment