Ադրբեջանը փորձում է
Ռուսաստանի ազդեցութիւնը
թուլացնել աֆրիկեան
բարեկամների միջոցով
Սեպտեմբեր 06, 2010 08:17
Ադրբեջանի ռազմաարդիւնաբերական համալիրի զարգացման միտումները եւ համագործակցութեան լայն աշխարհագրութիւնը թոյլ է տալիս ենթադրել, որ Բաքուն փորձում է տարածաշրջանում ստեղծել անկախ եւ ժամանակակից ռազմաարդիւնաբերական համալիր։ Վերջին երկու տարում Ադրբեջանը պայմանագրեր է կնքել Իսրայէլի, Թուրքիայի հետ ռազմական եւ հետախուզական բարձր տեխնոլոգիական զինատեսակների համատեղ արտադրութեան վերաբերեալ, ինչը հաստատում է այն կարծիքը, որ Ադրբեջանը կատարելագործման է ենթարկում զինւած ուժերի ռազմական տեխնիկան։ Մօտ մէկ ամիս առաջ մամուլում լուրեր յայտնւեցին այն մասին, որ Բաքուն հնարաւոր է Ռուսաստանից գնի С-300 ПМУ-2 երկու զենիթահրթիռային համալիր։ Չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին ռուսական արտադութեան զինատեսակների վարկանիշն ընկել է, այնուամենայնիւ այս համակարգերն աշխարհում համարւում են հակաօդային պաշտպանութեան լաւագոյն միջոցներից մէկը։ Հետեւակի զինւորներին տեղաշարժման տեխնիկայի առումով Բաքուն նախապատւութիւնը տալիս է Հարաւային Աֆրիկայի արտադրանքին։ Յայտնի տեղեկութիւնների համաձայն՝ սեպտեմբերի 21-25-ին հարաւ-աֆրիկեան հանրապետութեան (ՀԱՀ) Քէյփթաուն քաղաքում անցկացւող աէրօտիէզերական եւ պաշտպանական տեխնոլոգիաների AAD-2010 ցուցահանդէսի շրջանակներում պայմանագիր է ստորագրւելու Ադրբեջանի եւ մի քանի արտասահմանեան ընկերութիւնների միջեւ։ Ադրբեջանն արդէն պայմանագիր ունի հարաւ-աֆրիկեան Paramount Group Inc. ընկերութեան հետ, որը զբաղւում է բարձր տեխնոլոգիական զէնքերի եւ փոխադրամիջոցների արտադրութեամբ։ Նախատեսւում է, որ Ադրբեջանը Paramount Group-ի հետ կստորագրի աւիացիօն սեկտորի վերաբերեալ պայմանագիր, եւ աւելի կխորացնի այս ընկերութեան հետ ռազմական մեքենաներ արտադրելու ծրագիրը։
Յիշեցնենք, որ Paramount Group-ը եւ ադրբեջանական ռազմարդիւնաբերական համալիրը աւելի քան մէկամեայ պաշտօնական գործընկերներ են: Դեռ այս տարւայ սկզբին ադրբեջանական ռազմարդիւնաբերական համալիրի գործարաններից մէկում Paramount Group ընկերութեան հետ համատեղ արտադրւել էին Matador և Marauder զրահամեքենաների առաջին նմուշները: Այս մեքենաները ստեղծւած են նոյն հիմքերով, իսկ ականակայունութեան բարձր յատկանիշները պայմանաւորւած են Իրանի V- աձեւ տեսքով, ու իւրայատուկ զրահով, որը պատրաստւած է մետաղի կոմպոզիտների տեխնոլոգիայով։
Պէտք է նշել, որ տարածաշրջանի ամենահզօր ու խոշոր ռազմաարդիւնաբերական համալիրն ունեցող Ռուսաստանը նանօտեխնոլոգիաներով պատրաստւած կոմպոզիտային զրահի պատրաստման տեխնոլոգիաներից բաւականի յետ է մնացել Արեւոմուտքից։ Որպէս օրինակ նշենք, որ 2008 թ. վրաց-հարաւ–օսական պատերազմի ժամանակ ռուսական զինուժին աւար հասած վրացական բանակի «Hammer» ռազմական մեքենաների զրահը ռուսական մասնագէտների վրայ տպաւորիչ ազդեցութիւն էին թողել։
Ռուսաստանը զրահամամեքենաների պատրաստման գործում ճանաչել է իր «պարտութիւնը», եւ այսօր Իտալիայից ցանկանում է 1700 ժամանակակից զրահամեքենայ գնել։ Հարաւ-աֆրիկեան Paramount Group-ի արտադրած Matador եւ Marauder մեքենաները պատրաստւում են հէնց նշւած, թեթեւ եւ աւելի ամուր զրահով։ Մեքենաները ստեղծւած են նմանատիպ հիմքով, ինչը գրեթէ լուծում է պահեստամասերի հայթհայթման հարցը։ Matador եւ Marauder-ը մեքենաները կիրառւում են յատուկ դիվերսիօն ռազմագործողութիւնների եւ կարճաժամկէտ մարտական համազօրային գործողութիւնների ժամանակ։ Մինչեւ այս տարւայ վերջ նախատեսւում է Ադրբեջանում արտադրել մինչեւ 50 նման մեքենայ: Աւիացիօն սեկտորին վերաբերւող պայմանագիրը հաւանաբար վերաբերւում է ադրբեջանական որեւէ թռչող սարքի կատարելագործմանը։ Նշենք, որ հարաւ-աֆրիկեան ռազմարդիւնաբերական ընկերութիւնները ունեն արդիական եւ հզօր սպառազինութիւնների արտադրութեան լաւ աւանդոյթներ: Դրանք հմտացած են տարատեսակ հրթիռային, հրանօթային եւ այլ սարքաւորումների արտադրութեան մէջ: ՀԱՀ-ը, չլինելով խոշոր ռեսուրսների տէր գերտերութիւն, կարողացել է ստեղծել բաւականին հզօր հարւածային ուղղաթիռ: Տեղեկացնենք, որ Ադրբեջանը եւ ՀԱՀ-ը օդային ռազմական տեխնիկայի կատարելագործման փորձ արդէն ունեն։ Ադրբեջանը Advanced Technologies and Engineering (ATE) ընկերութեան, ինչպէս նաեւ հարաւ-աֆրիկեան այլ ընկերութիւնների եւ ուկրաինական ընկերութիւնների հետ միասին կատարելագործել են Մի-24 մի քանի ուղղաթիռներ Super Hind ծրագրով: Վերջինս ենթադրում է ղեկավարման, նշանառման եւ էլեկտրոնային այլ սարքաւորումների փոխարինում հարաւ-աֆրիկեան ժամանակակից սարքաւորումներով եւ ուկրաինական սպառազինութեամբ: Արդիւնքում՝ ուղղաթիռի մարտավարա–տեխնիկական տւեալները զգալիօրէն աճել են, իսկ քաշը երկու տոննայով պակասել է: Բացի մարտական զրահամեքենարից, Ադրբեջանը ցանկանում է ձեռք բերել թուրքական Turna հարւածային հնարաւորութեամբ թռչող անօդաչու սարքեր: Արդէն ձեռք է բերել իսրայէլական լաւագույն հրէտանահրթիռային համակարգերից մէկը՝ «Linx»-ը, որն օժտւած է մի քանի տեսակի հրթիռների` յատկապէս մեծ հզօրութեամբ եւ հեռահարութեամբ օժտւած «EXTRA» հրթիռի, ինչպէս նաեւ անօդաչու թռչող սարքերի արձակման հնարաւորութեամբ: Որը ունի երեք տարբերակի հրթիռներ։ Սրանց հեռահարութիւնը 20 կմ-ից կարող է հասնել մինչեւ 300 կմ։
Ռազմաարդիւնաբերական անկախ համալիր ստեղծելու Ադրբեջանի գործողութիւնները հնարաւոր է զայրացնեն ոչ միայն Ռուսաստանին, այլեւ նրա մեծ եղբայր Թուրքիային։ Բանն այն է, որ Թուրքիան եւս լաւ յատկանիշներով զրահամեքենաներ է արտադրում, որոնք եւս օգտագործում էր վրացական բանակը 2008 թ. օգոստոսյան պատերազմի ժամանակ։ Սակայն ադրբեջանը այնուամենայնիւ ընտրութիւն է կատարել ոչ թէ Թուրքիայի օգտին, այլ ՀԱՀ-ի։ Ռազմական տեխնիկայի սպառման շուկայում նորեկներին «չեն սիրում» քանի որ այն գերտէրութիւնների մենաշնորհն է, իսկ Ադրբեջանը փորձում է նաեւ խցկւել արտաքին շուկայ։ Նա արդէն յայտարարել է, որ զէնք է արտահանելու, սակայն, թէ՝ ո՞ւր, յստակ չի նշել։
Ադրբեջանի այս քայլերից կարելի է կատարել երեք կարեւոր եզրակացութիւն: Ադրբեջանը յստակ քայլեր է ձեռնարկում ժամանակակից տեխնոլոգիաների եւ սպառազինութեան ձեռքբերման ճանապարհների դիվերսիֆիկացման ուղղութեամբ: Նրանք փաստօրէն թուլացնում են ռուսական ռազմաարդիւնաբերական համալիրից իրենց կախւածութիւնը, որի դիրքերն այսօր բավւականին թուլացել են շուկայում։ Անկախանալ ռուսական ռազմաարդիւնաբերական համալիրից նշանակում է, լրջօրէն թուլացնել ռուսական ազդեցութիւնը, իսկ եթէ հաշի ենք առնում, Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ Բաքւի չդադարող ռազմատենչ յայտարարութիւնները, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը փորձում է քայլեր անել, հետագայում բոլոր գերտէրութիւնների կարծիքը հաշւի չառնելու համար։ Քանի որ աշխարհի բոլոր պետութիւններից, միայն Ադրբեջանն է, որ ԼՂ կարգաւորման ռազմական ճանապարհը չի բացառում։
Արծրուն Յովհաննիսեան
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment