Ալիեւը դեռ երազում է
Ադրբեջանի ծակ դրօշը ծածանել
Լեռնային Ղարաբաղի վրայ
«Թէեւ Բաքւի բնակիչները հրաշալի հնարաւորութիւն ունեն դիտելու, թէ ինչպէս է Ադրբեջանի մայրաքաղաքը զրկւել պետական դրօշից, Aztv հեռուստաալիքը պաթոլոգիկ ապուշութեամբ շարունակում է լուսաբանել, թէ ինչպէս են «աշխարհի ադրբեջանցիներն ուրախութեամբ ընդունել Պետական դրօշի բարձրացման փաստը»:
Սեպտեմբեր 07, 2010 15:34
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին տրւել է իր հին երազանքներին եւ ուզում է Ադրբեջանի դրօշը ծածանել Լեռնային Ղարաբաղի վրայ: Ընդ որում, նոյեմբերի 7-ին կայանալիք ընտրութիւնների նախօրէին, Ադրբեջանի աւտորիտար ղեկավարի նոպաներն աւելի յաճախակի են դառնում:
Ռամադան սուրբ ամսւայ Իֆթարի ժամանակ, որ կազմակերպել էր ալիեւեան կլանի լաւագոյն բարեկամ, Կովկասի մահմեդականների վարչութեան ղեկավար Ալլահշուքիւր Փաշազադէն, Իլհամ Ալիեւի աչքին կրկին Լեռնային Ղարաբաղում ծածանւող դրօշ է երեւացել:
Խօսելով Ղարաբաղեան հակամարտութեան մասին՝ Իլհամ Ալիեւը յայտարարել է, թէ խնդիրն արդարացի լուծում է ստանալու՝ միջազգային իրաւունքի նորմերի եւ հանրապետութեան տարածքային ամբողջականութեան շրջանակներում: Ընդ որում, ըստ Ալիեւի, այդ արդարացի որոշման անբաժանելի մասը Լեռնային Ղարաբաղի վրայ ադրբեջանական դրօշի ծածանումն է:
Բայց այդ հարցում Ադրբեջանի իշխանութիւնների գործերը շատ վատ են, ինչի մասին իշխանութիւնները համեստօրէն լռում են, բայց փաստերը խօսում են նրանց փոխարէն: Լայնօրէն գովազդւած եւ վճարւած ակցիան՝ Ադրբեջանում աշխարհի ամենաբարձր դրօշի բարձրացումը, աղմուկով ձախողւեց: Թէեւ Բաքւի բնակիչները հրաշալի հնարաւորութիւն ունեն դիտելու, թէ ինչպէս է Ադրբեջանի մայրաքաղաքը զրկւել պետական դրօշից, Aztv հեռուստաալիքը պաթոլոգիկ ապուշութեամբ շարունակում է լուսաբանել, թէ ինչպէս են «աշխարհի ադրբեջանցիներն ուրախութեամբ ընդունել Պետական դրօշի բարձրացման փաստը»:
Յիշեցնենք, որ քամիները քրքրեցին Ադրբեջանի հզօրութեան եւ միասնութեան խորհրդանիշ դրօշը: Այնպէս որ Ալիեւը լաւ կանի մտածի, թէ ինչպէս դուրս գա այդ տհաճ իրավիճակից, քան կրկին ու կրկին ընկնի երազանքների գիրկը: Իսկ թէ ինչ դրօշ պիտի ծածանւի Ստեփանակերտում, Ղարաբաղցիները վաղուց եւ հիմնաւոր որոշել են:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment