Զինծառայողին տեղափոխել են
Երեւանի զինւորական հիւանդանոց
Սեպտեմբեր 07, 2010 12:25
ԼՂՀ Չայլու գիւղի վրայ ադրբեջանական նախայարձակ խմբի յարձակման հետեւանքով վիրաւորւած Ռուդիկ Մանասերեանը նախօրէին Ստեփանակերտի հիւանդանոցից տեղափոխւել է Երեւանի Մուրացանի զինւորական հիւանդանոց: Այս մասին NEWS.am-ին յայտնեցին Ստեփանակերտի հիւանդանոցից:
Զինծառայողի կեանքին վտանգ չի սպառնում, նա այժմ ապաքինւում է:
Նշենք, որ Մանասերեանը վնասւածք է ստացել կրծքավանդակի վերեւի շրջանում: Թէեւ նրա թոքը չէր վնասւել, սակայն, ինչպղս աւելի վաղ NEWS.am-ի թղթակցին յայտնել էր զինծառայողին բուժող բժիշկ Նորայր Խաչատրեանը՝ Մանասերեանը երկար բուժման կարիք ունի:
Յիշեցնենք, որ օգոստոսի 31-ի լուսաբացին, մօտաւորապէս ժամը 6:30-ի սահմաններում Ղարաբաղա-ադրբեջանական զօրքերի շփման գօտու հիւսիս-արեւելեան ուղղութեամբ (Վերին Չայլու գիւղի շրջանում) տեղակայւած հայկական դիրքերից մէկի վրայ հակառակորդի կողմից ձեռնարկւել է ներխուժման գործողութեան փորձ: Հայ դիրքապահները, ժամանակին հաւաստանշելով թշնամու յատուկ նշանակութեան ջոկատայինների առաջխաղացումը, դիմել էին համապատասխան քայլերի եւ, հակառակորդին պատճառելով կորուստներ, յետ էին շպրտել իր ելման դիրքերը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment