Մայր Աթոռը առկախում է երկու հոգևորականների
մասնակցութիւնը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու
պատարագին
12:20 • 05.09.10
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որոշել է չեղեալ համարել Սեպտեմբերի 19-ին Վանի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցւելիք պատարագին երկու հոգևորականների գործուղումը՝ պայմանաւորելով դա եկեղեցու գմբէթին խաչ տեղադրելուց հրաժարւելու՝ թուրքական իշխանութիւնների վերջին որոշմամբ: Մայր Աթոռի մամլոյ դիւանի տարածած հաղորդագրութեան մէջ ասւում է.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տարակուսանքով և ափսոսանքով տեղեկացաւ, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբէթին խաչի տեղադրումը Թուրքիոյ իշխանութիւնների կողմից անհիմն պատճառաբանութեամբ հետաձգւում է։ Մայր Աթոռին վստահեցւել էր, որ սեպտեմբերի 19-ին Սուրբ Խաչ եկեղեցում մատուցւող Պատարագից մէկ շաբաթ առաջ եկեղեցու գմբէթին մնայուն կերպով պիտի զետեղւէր օծւած խաչը։
Նկատի առնելով խաչի տեղադրման վերաբերեալ կատարւած հաւաստիացումների դրժումը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որ ընդառաջ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութեան խնդրանքին, սրբազան Պատարագին մասնակցութիւն պիտի բերեր երկու ներկայացուցիչներով, առկախում է նրանց մասնակցութիւնը սեպտեմբեր 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցւող սրբազան Պատարագի արարողութեանը»։
Յիշեցնենք, որ խաչի տեղադրումից հրաժարւելու՝ թուրքական իշխանութիւնների որոշման մասին յայտնի դարձաւ Մայր աթոռի յայտարարութիւնից ընդամենը երկու օր առաջ՝ սեպտեմբերի 2-ին: Այդ որոշման մասին Վանի նահանգապետ Մյունիր Քարալօղլուի հետ մէկ ժամ տևած հանդիպումից յետոյ յայտարարել էր Պոլսոյ պատրիարքական փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշեանը:
Յիշեցնենք, որ Թուրքիայի իշխանութիւններն այս տարւայ մայիսին պաշտօնապէս թոյլատրել էին Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու վրայ խաչ տեղադրել: Մինչև վերջերս էլ թուրքական իշխանութիւնները ժամանակ առ ժամանակ յայտարարում էին, որ խաչը եկեղեցու վրայ տեղադրւելու էր մինչև սեպտեմբերի 19-ը:
2007թ. Սուրբ խաչի վերականգնողական աշխատանքներն աւարտւելուց յետոյ Պալսոյ հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆեանը պաշտօնապէս դիմել էր Թուրքիայի իշխանութիւններին` եկեղեցու վրայ խաչ տեղադրելու խնդրանքով: Այդ նպատակով պատրիարքը յատուկ խաչ էր պատւիրել և ուղարկել Վան` յոյս ունենալով, որ օրերից մի օր թուրքական իշխանութիւնները կընդառաջեն իր դիմումին:
Մինչ թուրքական իշխանութիւնների վերջին որոշումը՝ թուրքական լրատւամիջոցները գրում էին, որ հանրապետական Թուրքիայի պատմութեան մէջ առաջին անգամ է թոյլատրւում Սուրբ խաչի պէս կարևոր նշանակութիւն ունեցող եկեղեցու վրայ խաչ տեղադրել:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment