Թուրքը մեքենայի մէջ փակել ու պայթեցրել
է իր երկու երեխաներին
Սեպտեմբեր 04, 2010 15:08
Գերմանիայի Հեսսէնի նահանգի Թրենդելբուրգ քաղաքում կնոջից առանձին ապրող, ազգութեամբ թուրք 52-ամեայ Էսաթը գազանաբար է վարւել իր 2 երեխաների հետ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Էսաթը, օգտագործելով երեխաների հետ տեսակցելու իրաւունքը, նրանց տարել է մօտակայ լճում խեղդելու, սակայն չի կարողացել խեղդել երեխաներին: Այնուհետ, Էսաթը 4 տարեկան դստերն ու 1-ամեայ որդուն փակել է աւտոմեքենայի մէջ եւ պայթեցրել։
Դէպքի վայր ժամանած ոստիկանութիւնը գտել է աղջկայ դիակը եւ ծանր վիրաւորւած տղային:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment