Դաւութօղլուն հրաւիրել է
Հայ տնտեսագէտի՝
Թուրքիայի տնտեսութիւնը
հզօրացնելու համար
Սեպտեմբեր 10, 2010 15:50
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն Թուրքիա է հրաւիրել ԱՄՆ-ի Մասաչուսեթի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտութեան պրոֆէսոր, հայազգի Տարօն Աջեմօղլուին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ հայազգի Տարօն Աջեմօղլուն նշել է, թէ Դաւութօղլուն իրեն հրաւիրել է Թուրքիա, ոչ միայն ակադեմիական հետազոտութիւններ իրականացնելու, այլ նաեւ Թուրքիայի տնտեսութեան մէջ կարեւոր դերակատարութիւն ստանձնելու համար։
Milliyet-ի հետ հարցազրոյցի ժամանակ, Տարօն Աջեմօղլուն նշել է, թէ երբէք Դաւութօղլուի հետ չի հանդիպել, միայն հեռախօսով է հետը խօսել։ «Յոյսով եմ, առաջիկայում Թուրքիա կվերադառնամ եւ նրա հետ մօտիկից կծանօթանամ»-նշել է հայազգի տնտեսագէտը:
Տարօն Աջեմօղլուն անդրադառնալով համաշխարհային ճգնաժամի՝ Թուրքիայի վրայ ունեցած ազդեցութեանը, նշել է, թէ թուրքական տնտեսութեան հիմքերն առողջ են, իսկ Թուրքիայի համար հիմնական վտանգը՝ քաղաքական անկայունութիւնն է։
Տարօն Աջեմօղլուն ծնւել է 1967-ին, Ստամբուլում։ 1986-ին աւարտել է Գալաթասարայի աւագ դպրոցը։ Այնուհետ, աւարտել Լոնդոնի «Եորք» համալսարանը եւ դոկտորական պաշտպանել Լոնդոնի Տնտեսագիտութեան դպրոցում։ 1993-ին համալրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագէտների շարքը՝ 2000-ին ստանալով պրոֆէսորի կոչում։
Տարօն Աջեմօղլուն, IDEAS/RePec տնտեսագիտական վերլուծական կազմակերպութեան կողմից հրապարակւած տւեալների համաձայն, աշխարհում ամենաշատ վկայակոչւող 20 տնտեսագէտների մէջ է մտնում՝ զբաղեցնելով 8-րդ տեղը, երբ Նոբելեան մրցանակի դափնեկիր պրոֆ. Փոլ Կրուգմանը այդ ցուցակում 13-րդ տեղն է։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: