Հին ու նոր մեռելներ չկան.
Ժողովուրդը
ինքնամեկնաբանութեամբ է
զբաղւում
16:11 • 10.09.10
Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Խաչի 5 տաղաւար տօներից վերջինի` Խաչվերաց տօնին յաջորդող երկուշաբթին յայտարարւել է մեռելոցի օր, երբ մահացածների հարազատները կարող են այցելել գերեզմաններ` ի յիշատակ իրենց հանգուցեալների։
Մեր հասարակութեան մէջ տօնի վերաբերեալ ձևաւորւած թիւր ընկալումների պատճառով շատերը տօնը համարում են հէնց հանգուցեալներինը և գերեզմաններ այցելում են անմիջապէս Սուրբ խաչի օրը, սակայն Հայ Առաքելական եկեղեցին ևս մէկ անգամ յիշեցնում է` գերեզմաններ գնում ենք երկուշաբթի։
«Մեր ժողովուրդը ինքնամեկնաբանութեամբ զբաղւելով խաչը որպէս զուտ մահւան նշան է ընդունել, բայց այն ուրախութեան և ցնծութեան խորհուրդ ունի»,- ասում է Արաբկիր համայնքի հոգևոր հովիւ Տէր Բաբկեն քահանան և խորհուրդ է տալիս միայն ուրախանալ տօնով։
Ինչ վերաբերում է մեր ժողովրդի մէջ արմատացած մէկ այլ սովորութեանը, թէ շաբաթ օրն այցելու ենք նոր մահացածներին, երկուշաբթի հին մահացածներին` քահանան նշեց. «Հին ու նոր չկայ մեզ մօտ։ Երկուշաբթին բոլորի համար է, իսկ շաբաթ օրը պատարագ չկայ, նախատօնական է, երբ եկեղեցին պատրաստւում է ուրախութեան տոօնին»։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment