Հայ-ուկրաինական գործարար
համաժողով` Կիևում
Սեպտեմբերի 6-ից 8-ը Կիևում կը կայանայ հայ-ուկրաինական գործարար համաժողով, որին մասնակցելու նպատակով Հայ գործարարների խումբը երէկ մեկնեց Ուկրաինա։ Գործարար համաժողովը կազմակերպել է ՀՀ առևտրաարդիւնաբերական պալատը (ԱԱՊ):
Հայաստանի ԱԱՊ միջազգային համագործակցութեան բաժնի պետ Վլադիմիր Ամիրեանը Aysor-ին յայտնեց, որ պատւիրակութեան կազմում ընդգրկւել են 15 ընկերութիւնների ներկայացուցիչներ, իսկ այն կը գլխաւորի ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսեանը: Ընկերութիւնները ներկայացնում են մեքենաշինութեան, բարձր տեխնոլոգիաների, ներմուծման-արտահանման, լայն սպառման ապրանքների ոլորտներ:
Համաժողովի ընթացքում համագործակցութեան համաձայնագիր կստորագրւի Հայաստանի և Ուկրաինայի ԱԱՊ-ների միջև: Վ. Ամիրեանը նշեց, որ յաջորդ օրերին տեղի կունենան գործարարների անհատական հանդիպումներ:
«Գործարարների միջև առայժմ նախնական համաձայնութիւններ չկան, սակայն Ուկրաինայի տնտեսութիւնը մեծ է և աշխատող տնտեսութիւն է, և ես վստահ եմ, որ բոլորը գործընկերներ կգտնեն»,- հաւաստեց Վ. Ամիրեանը:
Aysor.am

0 Պատգամ:
Post a Comment