Ադրբեջանցիները գնդակոծել են
Վերին Չայլուի դիրքերը
Վերին Չայլու գիւղի առաջնային բնագծի վրայ գիշերւազ ժամը 04:45-ի սահմաններում հակառակորդը ДШК եւ ПК տիպի գնդացիրներից արձակել է աւելի քան 600, իսկ AК ինքնաձիգերից' շուրջ 3000 փամփուշտ:
Հայ դիրքապահներին յաջողւել է մերձամարտի արդիւնքում գնդակահարել հրոսակներից մէկին: Դիվերսիօն խումբը փախուստի ժամանակ պայթել էր ականի վրայ:
Սեպտեմբեր 06, 2010 11:38
Սեպտեմբերի 4-ի լոյս 5-ի գիշերը եւ օրւայ ընթացքում Ղարաբաղա-ադրբեջանական զօրքերի շփման գօտու ողջ երկարութեամբ արձանագրւել է հրադադարի ռեժիմի խախտման աննախադէպ ակտիւութիւն:
ԼՂՀ պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ Ադրբեջանի զինւած ուժերի առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զէնքերից, դիպուկահար հրացաններից եւ նռնականէտերից Ղարաբաղեան դիրքապահների յենակէտերի վրայ արձակւել է 5000-ից աւելի կրակոց: Առաւել ինտենսիւ կրակահերթեր են արձանագրւել յատկապէս Հադրութի, Ասկերանի եւ Մարտակերտի պաշտպանական ուղութիւններում: Միայն Վերին Չայլու գիւղի առաջնային բնագծի վրայ գիշերւազ ժամը 04:45-ի սահմաններում հակառակորդը ДШК եւ ПК տիպի գնդացիրներից արձակել է աւելի քան 600, իսկ AК ինքնաձիգերից' շուրջ 3000 փամփուշտ:
Պաշտպանութեան բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողութիւններից յետոյ հակառակորդը լռել է:
Պաշտպանութեան բանակը կորուստներ չի ունեցել:
Ինչպէս աւելի վաղ յայտնել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 4-ին՝ ժամը 06:50-ի սահմանում Ղարաբաղա-ադրբեջանական զօրքերի շփման գօտու հիւսիսարեւելեան ուղղութեամբ (Ջրաբերդ բնակավայրից մօտ 2կմ արեւելք) արձանագրւել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձ: Հայ դիրքապահներին յաջողւել է մերձամարտի արդիւնքում գնդակահարել հրոսակներից մէկին: Դիվերսիօն խումբը փախուստի ժամանակ պայթել էր ականի վրայ: Աւելի ուշ ադրբեջանական կողմը յայտնել էր երկու զոհի մասին:
Նշենք, որ ադրբեջանական կողմը վերջին շրջանում պարբերաբար դիվերսիօն գործողութիւններ է իրականացնում: Այսպէս, օգոստոսի 31-ի առաւօտեան ադրբեջանական կողմը հերթական դիվերսիօն փորձն էր ձեռնարկել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինւած ուժերի շփման գծում՝ Վերին Չայլու բնակավայրի ուղղութեամբ: Մերձամարտի արդիւնքում վնասւածքներ էր ստացել ԼՂՀ Պաշտպանութեան բանակի զինծառայող Ռուդիկ Մանասէրեանը:
Յունիսի 18-ին Չայլուի ուղղութեամբ Լեռնային Ղարաբաղ էր ներխուժել ադրբեջանական զինւած դիվերսիօն խումբը: Մարտի ընթացքում հայկական կողմը կորցրել էր 4 զինւոր, եւս 4-ը՝ վիրաւորւել էին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment