Թուրք գործիչ.-
Էրդողանի նոր Սահմանադրութեամբ
կճանաչւի Հայոց Ցեղասպանութիւնը
Սեպտեմբեր 08, 2010 13:28
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան փոխնախագահ Օքթայ Վուրալը մամուլի ասուլիսի ժամանակ խիստ քննադատութեան է ենթարկել Էրդողանի առաջարկած սահմանադրական բարեփոխումները եւ պնդել, որ դրանք ներառում են հակաթուրքական տարրեր։
Թուրքական Haberfx-ի փոխանցմամբ՝ ազգայնական գործիչը կոչ է արել թուրքական իշխանութիւններին համարժէք պատասխան տալ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի եկեղեցիներից մէկում Ղուրան այրելու նախաձեռնութեանը։
Ըստ Օքթայ Վուրալի՝ թուրքական նոր սահմանադրական բարեփոխումները ապահովում են Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը եւ թուրքական ուժերի հեռացումը Կիպրոսից։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: