Կրակոցներ են հնչել
Երեւանի տնտեսագիտական
համալսարանի
շէնքում
Սեպտեմբեր 09, 2010 12:40
Արտակարգ միջադէպ է գրանցւել Երեւանի տնտեսագիտական համալսարանում, որտեղ մեծ թւով ոստիկաններ եւ կարմիր բերետաւորներ են հաւաքւել:
Մեզ յայտնի դարձաւ, որ այսօր` սեպտեմբերի 9-ի առաւօտեան ժամը 9:30-10:00-ի սահմաններում, Երեւանի տնտեսագիտական համալսարանի շէնքի ներսում կրակոցներ են հնչել: Ինչպէս դէպքի վայրից NEWS.am-ին յայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշեանը, դէպքից անմիջապէս յետոյ, համալսարան են ժամանել Երեւան քաղաքի եւ Կենտրոնի ոստիկանութեան աշխատակիցները եւ մի քանի հոգու տարել Կենտրոնի ոստիկանութեան բաժին:
Կրակոցները հնչել են համալսարանի առաջին յարկում գտնւող Ֆինանսական ֆակուլտետում, որտեղ, ի դէպ, գործում է համալսարանի ընդունող յանձնաժողովը: Ականատեսները Գագիկ Շամշեանին յայտնել են, որ երիտասարդը, ով նշւած բուհի ուսանող չէ, երկրորդ կուրսում սովորող իր ընկերուհու կամ ընկերոջ հարցով եկել է Տնտեսագիտական համալսարան եւ մի քանի երիտասարդների հետ ցանկացել է ինչ որ հարցեր պարզաբանել, որի ժամանակ էլ իր մօտ եղած գազային ատրճանակից մէկ կրակոց է արձակել: Նրան նոյն պահին ձերբակալել են համալսարանում իրենց ծառայութիւնն իրականացնող Կենտրոնի ոստիկանները եւ մի քանի երիտասարդների հետ տարել են Կենտրոնի ոստիկանութիւն: Պարզւել է, որ նա եղել է Ճարտարագիտական համալսարանի ուսանող, 18-ամեայ Կարօ Ադեանը, ով 16-րդ թաղամասի 15 շէնքի բնակիչ է:
Նախնական տեղեկութիւններով, զոհեր եւ վիրաւորներ չկան, իսկ դէպքի հետ առնչութիւն ունեցածները գտնւում են Կենտրոնի ոստիկանութեան Մարաշի բաժանմունքում:
Այս պահին դասերը համալսարանի շէնքում վերսկսւել են եւ ուսումնական պրոցէսը բնականոն ընթացքի մէջ է:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment