Մեդվեդևը և Ալիևը կքննարկեն
ԼՂ հակամարտութեան կարգաւորումը
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը նախօրէին երեկոյեան պաշտօնական այցով ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք: Այցի շրջանակներում Բաքւում կընթանան քննարկումներ երկու երկրների միջև առևտրատնտեսական, նաւթագազային, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցութեան շուրջ: Օրակարգում ընդգրկւած է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորումը և իրավիճակը Իրանում:
Կրեմլից ՌԻԱ Նովոստի գործակալութեանը յայտնել են, որ ԼՂ հարցը «բարդ է»: Աղբիւրի փոխանցմամբ` «դրականն այն է, որ հակամարտութիւնը մարած վիճակում է»:
«Քիչ երևացող առաջընթաց, այնուամենայնիւ, կայ, այն առկայ է, յաջողւում է շարունակել աշխատանքները քաղաքական կարգաւորման հունի մէջ», - նշել է Կրեմլի աղբիւրը:
Պատասխանելով հարցին, թէ արդեօ՞ք հայկական Գիւմրի քաղաքում ռուսաստանեան ռազբազաների հարցը կարող է քննարկման առարկայ դառնալ` աղբիւրը նշել է, որ ռուսաստանեան կողմը մտադիր չէ այդ հարցը բարձրացնել:
«Մենք մտադիր չենք, եթէ միայն նրանք (ադրբեջանական կողմը) այն չբարձրացնեն», - նշել է աղբիւրը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչութեան ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանութիւնները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգութեան ուժերի (ԿԳԲ-ի յատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածաւալ ռազմական գործողութիւններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարաւոր զոհերի և զգալի նիւթական կորուստների: 1994թ. կնքւեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգաւորման շուրջ բանակցութիւնները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդութեամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացւած մադրիդեան առաջարկութիւնների հիման վրայ:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 1993 թ. 4 բանաձևերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինութիւնների մրցավազքի հրահրումը և կոպտօրէն խախտելով միջազգային իրաւունքի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

ԱՅՍՕՐ, 09:27
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment