Վիրահայ Գոհարը որոշել է իր վրացի ընկերներին բերել Հայաստան` Արարատ լեռը տեսնելու
ԵՐԵՒԱՆ, 31 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Արի տուն» ծրագրի մասնակիցներն արդէն վերադառնում են իրենց բնակութեան երկրներ, սակայն Գոհարը որոշել է իր վրացի ընկերներին բերել եւ անպայման ցոյց տալ Արարատ լեռը. «Դուք ամէն առաւօտ արթնանում եւ տեսնում էք Արարատը, իսկ մեր մօտ չկայ:
Պիտի ընկերներիս բերեմ եւ ցոյց տամ, թէ ինչ հարստութիւն ունենք»,- յուզւած ասաց վրացահայ Գոհար Թռչունեանը:
Թէեւ նա երկրորդ անգամն է Հայաստանում, սակայն նախորդ անգամ եղել էր միայն Ջերմուկում:

Այժմ երախտապարտ է Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութեանը, որ հնարաւորութիւն ընձեռեց մասնակցելու նման ծրագրի եւ հայրենիքն աւելի լաւ ճանաչելու:
Այստեղ նա չի հասցնում ձանձրանալ, օրերը շատ հետաքրքիր են անցնում, նոր ընկերներ ունի... Սակայն Գոհարը դժգոհ էր ինտերնետային կապից, ինչի դանդաղ աշխատանքը խոչընդոտում է ընկերների հետ արագ շփմանը:
Նրա խօսքերով, Հայաստանում դրական առաջընթացներ կան, սակայն դեռ շտկելու բաներ էլ կան. «Այստեղ քաղաքի կենտրոնն է միայն գեղեցիկ, մաքուր, իսկ ծայրամասերն անտեսւած են, աղբամանները քիչ, իսկ Վրաստանում այդպիսի տարբերութիւն չկայ»:
Նրան Հայաստանում ուղեկցում էր վրացի Լեւանի Ջոբավան: Վերջինս հիացած էր Հայաստանով. «Էլի եմ գալու, այստեղ ամեն ինչ լաւ է:

Հիանալի բնութիւն ունէք, հայերդ էլ ջերմ էք, բարի... իսկ հայկական տոլման շատ համեղ է»:
Մարինէ Հակոբեան
0 Պատգամ:
Post a Comment