ՏՈՒԺԱԾՆԵՐԸ, ԻՆՉՊԷ՞Ս ՊԻՏԻ ՀԵՏԱՊՆԴԵՆ ԻՐԵՆՑ ԴԱՏԱ–
ԻՐԱՒԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Ներկայումս կատարւում են միայն ժառանգական վկայագրերի ու դատի
վերահասութեան հաւաքական պահանջարկի դիմումնագրերի (درخواست رسیدگی)
սկզբնական աշխատանքները

Նախապէս տեղեկացրել էինք, որ Թեհրան – Երեւան տխուր չւերթ համարւող «Քասփիան» ընկերութեան թիւ 7908 թռիչքի զոհերի ընտանիքներին իրաւական–դատական խորհուրդներ տալու նպատակով, Թեհրաի հայոց Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, կիրակի (յուլիսի 26) կէսօրից յետոյ ազգային առաջնորդարանի դահլիճում խորհրդակցական հանդիպում տեղի ունեցաւ նրանց եւ ազգային առաջնորդարանում հաստատւած համայնքի անդամների իրաւական հարցերում խորհրդակցող՝ իրաւաբանների միջեւ։
Ի հետեւումն այդ հանդիպման, արդէն հերթապահ փաստաբանների ներկայութեամբ, դատական սպասարկութիւններ են տրւում զոհերի ընտանիքներին։
Թեհրանի Հայոց Ազգային Առաջնորդարանի այդ բաժնում աշխատող լաւատեղեակ անձնաւորութիւններից տեղեկացանք, որ ներկայ պահում զոհւածների ընտանիքները, դիմում են պատկան գրասենեակը ազգային առաջնորդարաում, եւ որոնց ցուցմունքներ են տրւում ժառանգական վկայագրեր (انحصار وراثت) ստանալու, ինչպէս նաեւ Հայոց Առաքալական Եկեղեցու հիմունքով իրաւական ժառանգ ճշտելու եւ դատարանին ներկայացնելու ուղղութեամբ։

Ոմանք թիւրիմացաբար կարծում են, թէ ժառանգական վկայագիրը միայն ննջեցեալի ժառանգութիւնից օգտւելու համար է, սակայն իրաւաբանների ասութեամբ, այս յատուկ դէպքում ժառանգկան վկայագիրը անհրաժեշտ է՝ նաեւ զոհւածի իրաւական դատը իր՝ իրաւական ժառանգորդի միջոցով հետապնդելու համար։ Այս գործընթացը կատարւում է երկրի արդարադատութեան ատեանների միջոցով՝ եւ Հայոց Առաքալական Եկեղեցու ժառանգական օրէնքների հիմունքով։

Այս ընթացքում, առաջնորդարանի փաստաբանները, նաեւ զոհերի իրաւական ժառանգների ստորագրութեամբ պատրաստում են նաեւ իսկական դատի վերահասութեան պահանջարկի հաւաքական դիմումնագիրը (درخواست رسیدگی) , որը շրջանառութեան կը դրւի այն ժամանակ, երբ կը պարզւեն դէպքի իսկական յանցաւորի կամ յանցաւորների ո՞վ կամ ինչ լինելը։
Այս հարցի կապակցութեամբ, հաւանաբար շուտով հաղորդագրութիւն կը հրատարակի Թեհրանի հայոց Ազգային Առաջնորդարանը։

0 Պատգամ: