ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԿԱՄ ԲՌՆԱԲԱՐՈՒՄ
ԵՆ, ԿԱՄ ՍՊԱՆՈՒՄ

Ադրբեջանական բանակը, որն այդ երկրի ղեկավար Իլհամ Ալիևի համոզմամբ, անհրաժեշտութfան դէպքում ունակ է հայերին պատմական հայրենիքից դուրս մղել ցանկացած պահի, պարզւում է, ընթանում է ինքնաոչնչացման ճանապարհով, և ինչն առաւել կարևոր է, բաւականին տարօրինակ հանգամանքներում: Ստորև ներկայացւելիքն այլ կերպ մեկնաբանել չենք կարող:
Նախորդ շաբաթ տեղեկութիւն էր տարածւել այն մասին, որ ադրբեջանական բանակի ժամկէտային զինծառայողներն անկանոն կրակահերթով սպանել ու վիրաւորել էին իրենց անմիջական զինւորական ղեկավարներին:

Մասնաւորապէս, Յուլիսի 13-ին Ադրբեջանի զինւած ուժերի զօրամասերից մէկում, որը գտնւում է Ֆիզուլիի շրջանում, Գեանջա քաղաքից զօրակոչւած զինւոր Էմին Ռահիմովը և նրա ծառայակիցներից մէկը կրակել էին հինգ սպաների վրայ, որի արդիւնքում զոհւել էին սպաներից երկուսը` մէկ ենթասպայ և աւագ լեյտենանտ։•
Այնուհետև տեղեկութիւն տարածւեց, որ զոհերի թւում է նաև մայորի կոչումով մէկ սպայ:
Այս միջադէպի մասին հետագայում որևէ տեղեկութիւն չեղաւ, քանի որ ադրբեջանական ԶԼՄ-ները թեման լռութեան էին մատնել, իսկ պաշտպանութեան նախարարութիւնն ընդհանրապէս որևէ հայտարարութիւն չէր տարածել:
Եւ ահա երէկ` Յուլիսի 30-ին, ադրբեջանական Թուրան գործակալութիւնը տարածում է տեղեկութիւն այն մասին, որ իրեն յաջողւել է պարզել յանցագործութեան շարժառիթները: Բարձրաստիճան սպան ու ենթասպան փորձել են բռնաբարել երկու նորակոչիկների: Դրա պատասխանն էլ հէնց եղել է Կալաշնիկովի կրակահերթը, որը Ռահիմովն արձակել է իրեն նեղացնողների վրայ:
Միայն սպայի մարմնի վրա քննիչները 27 հրազէնային վնասւածք են յայտնաբերել,- գրում է Թուրանը: Աղբիւրի համաձայն, Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնը մինչև օրս ոչ մի կերպ չի մեկնաբանել միջադէպը: Սակայն, ըստ ադրբեջանական գործակալութեան, պաշտպանութեան նախարար Սաֆար Աբիևն այս միջադէպի պատճառով պաշտօնանկ է արել Բեյլագանի բանակային կորպուսի հրամանատարի` անձնակազմի հետ աշխատանքների գծով տեղակալ, գնդապէտ Սարվար Ջաբրաիլովին:
Ըստ Թուրանի, զօրամասի հրամանատարական կազմից ոչ ոք միջադէպի հետևանքով պաշտօնանկ չի արւել, քանի որ նրանք բարձրաստիճան անձանց բարեկամներ են:

Ադրբեջանական գործակալութիւնը տեղեկացնում է, որ 2009 թւականին զինւած ուժերում 50 զինծառայող է զոհւել, որոնցից միայն 12-ն են հայկական կողմի հետ փոխհրաձգութեան արդիւնքում զոհւել:
Մեծամասնութիւնը ոչ կանոնադրական յարաբերութիւնների զոհեր են,- յայտնում է գործակալութիւնն ու նշում. Այս իրավիճակում ծնողները` կախւած ֆինանսական հնարաւորութիւններից, փորձում են իրենց որդիներին ազատել ծառայութիւնից կամ հոգալ, որ նրանք քիչ թէ շատ բարւոք զօրամասում ծառայեն:
Ադրբեջանցի լրագրողի յաջորդ մտահոգութիւնը պարզապէս մարտահրաւէր է Իլհամ Ալիևին, ով վստահցենում է, թէ ադրբեջանական բանակն օր-օրի հզօրանում է:
Տեղի ունեցածի նկատմամբ երկրի քաղաքական ղեկավարութեան արձագանքի բացակայութիւնից դատելով` դժւար թէ արժէ բանակում բարոյական վիճակի բարելաւման յոյս ունենալ,- գրում է Թուրանը:
ՔԱՂՒԱԾ՝ «ՓԱՆՈՐԱՄԱ»–ԻՑ
PANORAMA.am

1 Պատգամ:

Panoram said...
This comment has been removed by a blog administrator.