ԻՍԿ Ո՞ՐՆ Է ԳԻՆԸ
Հոկտեմբեր 01, 2009
Սեպտեմբերի 30-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսենը հանդիպել է Հանրային խորհրդի ընդլայնւած կազմի հետ:
Նպատակը հասարակական հնչեղութիւն ունեցող հայ-թուրքական արձանագրութիւնների վերաբերեալ ՀԽ առաջարկութիւնները ներկայացնել էր:
Ինչպէս արդէն
Ինչպէս արդէն
յայտնի է, Հանրային խորհուրդը կողմ էր արտայայտւել արձանագրութիւնների վաւերացմանը` միաժամանակ մատնանշելով մի շարք մտահոգութիւններ:
«Անկեղծ ասած, երբ նախաձեռնում էի Հայաստանում այսպիսի կառոյցի ձեւաւորումը, պատկերացնում էի մօտաւորապէս այն, ինչին այսօր արդէն հասնում է Հանրային խորհուրդը` հասարակութեան տարբեր շերտերի, տարբեր խաւերի կարծիքներ ներկայացնող մարդկանց կազմակերպւած քննարկման մի մեխանիզմ, որտեղ կարծիքներ են բախւում, որտեղ տեսակէտներ են հնչում, այնուհետեւ այդ ամէնը բերւում է մի համադրելի դաշտ»,- բացման խօսքում ասել է Սերժ Սարգսեանը` յաւելելով, որ այդ ամէնը ապացուցեց, որ «Հանրային խորհուրդը կայանում է եւ կայանում է լաւ տեմպերով»:
Աւելի քան երկուսուկէս ժամ տեւած հանդիպման ընթացքում Հանրային խորհրդի նախագահը ներկայացրել է խորհրդի առաջարկութիւններն ամփոփող փաստաթուղթը, խորհրդի մի քանի անդամներ եւս մէկ անգամ բարձրաձայնել են այն մտահոգութիւնների մասին, որոնք հնչել են քննարկումների ժամանակ:
«Այն, որ ստեղծւում է պատմաբանների ենթայանձնաժողով, դա ընկալւում է որպէս Ցեղասպանութեան իրողութիւնը կասկածի տակ դնել: Թուրքիան, այդ կէտը դնելով, երբեւիցէ չի մտածել, որ հայ ժողովուրդը կարող է հրաժարւել Ցեղասպանութիւնից: Ինքը ուրիշ խնդիր է հետապնդել: Առաջինը` հնարաւորութիւն ունենալ ուրիշ երկրներին ասելու` «սպասէ'ք, մենք դա դեռ քննարկելու ենք», երկրորդ` մի քիչ խաղացնել իր ժողովրդին եւ երրորդ` ինչ-որ չափով սեպ խրել Հայաստանի եւ Սփիւռքի ժողովրդի միջեւ»,- Թուրքիայի նպատակադրումները փորձել է բացատրել ու հիմնաւորել Վազգէն Մանուկեանը:
Սերժ Սարգսեանը եւս մէկ անգամ կրկնել է, որ Թուրքիայի հետ յարաբերութիւններ հաստատելը դեռ չի նշանակում Ցեղասպանութիւնը կասկածի տակ դնել կամ մօռանալ: «Որեւէ մի նորմալ մտածող մարդ չի կարող Ցեղասպանութիւնը մօռանալ, եւ չեն կարող լինել որեւէ պատճառներ, որոնք պիտի ստիպեն այլ քայլերի գնալ»,- ասել է նա: Իսկ ինչ վերաբերում է պատմական յանձնաժողովի ստեղծմանը, նա ասել է. «Երբ ասում են, որ թուրքերն անպայման յանձնաժողովի կամ ենթայանձնաժողովի հէնց առաջին նիստին բերելու են Ցեղասպանութեան հարցն են դնելու... Այսինքն` ի՞նչ է դա նշանակում, ինչ է այդ յանձնաժողովը ղեկավարւում է Թուրքերի կողմի՞ց: Այդ յանձնաժողովը պարիտետային սկզբունքով ստեղծւած յանձնաժողով է, որտեղ մի կողմը կարող է իրենն ասել, միւս կողմը կարող է իրենն ասել»:
Սերժ Սարգսաենն ասել է, որ արձանագրութիւններում Ղարաբաղի վերաբերեալ ակնարկ անգամ չկայ, իսկ շատերը հայ-թուրքական երկխօսութեան եւ Ղարաբաղեան խնդրի միջեւ կապի մասին խօսում են` հիմք ընդունելով թուրք-ադրբեջանական յայտարարութիւնները: Նախագահը տարօրինակ է համարել, որ թուրքական կամ ադրբեջանական կողմի յայտարարութիւնները որպէս անվերապահ ճշմարտութիւններ են ընդունւում: Նա չի բացառել, որ Թուրքիան, գուցէ նաեւ այլ պետութիւններ փորձեն առիթն օգտագործել` ասելու, թէ անհրաժեշտ է Ղարաբաղեան խնդիրն արագ լուծել, ապա կարգաւորել հայ-թուրքական յարաբերութիւնները: «Դա ընդամենը նրանց ցանկութիւնն է եւ ոչ մեր»,- յայտարարել է նախագահը` աւելացնելով. «Լեռնային Ղարաբաղի խնդիրը, անշուշտ, եւս պէտք է լուծւի, բայց մենք պէտք է լուծենք այնպէս, ինչպէս այս ամբողջ անցած տարիների ընթացքում ասւել է: Երբ մենք բանակցութիւնների միջոցով հասնենք մի այնպիսի լուծման, որը տեւական խաղաղութիւն է բերելու տարածաշրջանին, հնարաւորութիւն է տալու Լեռնային Ղարաբաղին զարգանալ, այդ ժամանակ եւս հասարակական քննարկումներ կը կազմակերպենք: Բայց եթէ մենք չտեսնենք նման լուծում, ոչինչ չի կարող մեզ ստիպել գնալու դրան»:
Սերժ Սարգսեանը ընդգծել է նաեւ, որ լիովին գիտակցում է, թէ ինչ ծանր գործընթացի մէջ ենք մտել. «Շատ յստակ եմ գիտակցում, որ ցանկացած քաղաքական պրոցես ունի նաեւ գին, եւ պատրաստ եմ նաեւ այդ գինը վճարելու: յետոյ պարզ կը դառնայ` մեր ձեռքբերածն է շատ, թէ` կորցրածը»:

0 Պատգամ:
Post a Comment