Ֆիզիկոս Սիմոն Կամսարականը ՀՀ գլխաւոր դատախազին խնդրել է պատասխանատւութեան ենթարկել Էդւարդ Նալբանդեանին
19:42 / 01.10.2009
Հանրային Խորհրդի պաշտպանութեան եւ ազգային անվտանգութեան յանձնաժողովի անդամ, Հիմնարար գիտութիւնների հայկական կենտրոնի տնօրէն, ֆիզիկոս Սիմոն Կամսարականը նամակով դիմել է Հայաստանի գլխաւոր դատախազ Աղւան Յովսեփեանին, եւ առաջարկել պատասխանատւութեան ենթարկել երկրի արտաքին գործերի նախարար Էդւարդ Նալբանդեանին:
Լրագրողների հետ զրոյցում Կամսարականը յայտարարել է. «Ինչպէ՞ս անւանել, եթէ ոչ յանցագործութիւն, նախարարի գործողութիւնները, որ չարաշահում է պաշտօնական լիազօրութիւնները եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ իսկական պայմանագիրն անւանում է ընդամէնը արձանագրութիւն»:

Կամսարականը յանցագործութիւն է համարում եւ այն փաստը, որ Նալբանդեանը յայտարարում է, թէ այդ փաստաթղթերում չի խօսւում Կարսի պայմանագրի եւ Հայոց ցեղասպանութեան մասին: «Այն, որ ուղղակիօրէն այդ մասին գրւած չէ, չի նշանակում, որ չկայ:
Փաստաթղթերի դրոյթները յստակ ապացուցում են այն, ինչ ասւած էր Կարսի պայմանագրով»,- ընդգծել է նա՝ յաւելելով, որ ի տարբերութիւն Վրաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանը անկախութիւն ստանալուց յետոյ չի վաւերացրել այդ պայմանագիրը:
Նրա խօսքերով, սուտ է նաեւ այն, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների վերաձեւման հարց չկայ, քանի որ սահմանները գծւել են ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի միջեւ, իսկ Հայաստանը Հայկական ԽՍՀ իրաւայաջորդն է: Կամսարականը յիշեցրել է, որ 1991թ. օգոստոսի 23-ին ընդունւած Անկախութեան մասին հռչակագրում դա չկայ, իսկ Կարսի պայմանագիրը դադարել է գործել 1922թ. դեկտեմբերի 30-ից՝ ԽՍՀՄ ստեղծման մասին պայմանագրի ստորագրումից յետոյ:

0 Պատգամ:
Post a Comment