Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները տխրահռչակ զոյգ արձանագրութիւնները ստորագրելու, ապա եւ վաւերացնելու համար, որպէս հիմնական կռվան են վկայակոչում Հայաստանն ապաշրջափակելու անհրաժեշտութիւնը:
Չկիսելով, այսպէս կոչւած, հայ -թուրքական սահմանի բացման կապակցութեամբ ծփացող հրճւանքը, միանգամայն օրինաչափ եմ համարում Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների այս ձգտումը: Այսուհանդերձ, ընտրած ուղին ճիշտ չէ, քանի որ եթէ Թուրքիան սահմանը բացի ոչ որպէս միջազգային պարտաւորութիւն, այլ որպէս բարեհաճութիւն, ապա այն կարող է փակել ցանկացած պահի, ցանկացած մտացածին պատրւակով:
Ընդսմին, Թուրքիան պատրաստակամութիւն է յայտնել «բացել ընդհանուր սահմանը» Հայաստանի իր տարածքային իրաւունքից հրաժարւելու, ցեղասպանութիւնը հարցականի տակ դնելու եւ մի շարք այլ անընդունելի զիջումների դիմաց: Դա չարդարացւած բարձր գին է եւ աւելի շատ նման է պատանդների համար վճարւող փրկագնի, քանի իրաւահաւասար երկրների բանակցւած համաձայնութեան:
Արդ, անհրաժեշտ է պատասխանել մի կարեւոր հարցի. - Արեօ՞ք Հայաստանի իշխանութիւնները սպառել էին նշեալ սահմանը բացել տալու, աւելի ճիշտ, Հայաստանն ապաշրջափակելու, բոլոր հնարաւորութիւնները, որ այսօր դրա համար պատրաստ է վճարել մեր անցեալով եւ ապագայով:
Նախ նշեմ, որ Թուրքիայի Հանրապետութիւնը 1993թ.-ի յուլիսից առ այսօր Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ իրականացնում է պատերազմական միջոցառում (War Measure) , քանի որ միջազգային իրաւունքը շրջափակումը դիտարկում է որպէս այդպիսին։ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը միանշանակօրէն միջազգային իրաւունքի եւ ստանձնած պարտաւորութիւնների կոպիտ խախտում է:
Ըստ այդմ, միջազգային իրաւունքը, մասնաւորապէս նրա մի շարք կարեւորագոյն փաստաթղթեր, Հայաստանն ապաշրջափակելու համար տալիս է բազմաթիւ լծակներ:
Միջազգային իրաւունքի այդպիսի փաստաթղթերից այստեղ անդրադառնանք միայն մէկ փաստաթղթի: Թուրքիայի Հանրապետութիւնը 1969թ. մայիսի 25-ին միացել է Ծով ելք չունեցող պետութիւնների տարանցիկ առեւտրի կոնվենցիային (Նիւ Եորք, 8 յուլիսի, 1965թ.) (Convention on Transit Trade of Land-locked States):حقوق کشورهاي محاط به خشکي در حقوق بين الملل درياها Սոյն կոնվենցիայի 1-ին սկզբունքը ճանաչում է, որ «ծով ելք չունեցող երկրներից իւրաքանչիւրի համար դէպի ծով ազատ ելքը վճռորոշ սկզբունք է միջազգային առեւտրի ընդլայնման եւ տնտեսական զարգացման համար« (Principle I. The recognition of the right of each land-locked State of free access to the sea is an essential principle for the expansion of international trade and economic development):
Նոյն կոնվենցիայի 3-րդ սկզբունքը միանշանակօրէն ճանաչում է անծով երկրների դէպի ծով ազատ ելքի իրաւունքը. «Որպէսզի ծովեզերք չունեցող երկրները ծովեզերք ունեցող երկրների հետ հաւասարապէս օգտւեն ծովերի ազատութիւնից, նրանք պէտք է ունենան ազատ ելք դէպի ծով» (Principle III. In order to enjoy the freedom of the seas on equal terms with coastal States, States having no sea coast should have free access to the sea): Աւելին, նշեալ կոնվենցիայի 4-րդ սկզբունքը հաստատակամօրէն պնդում է, որ «տարանցիկ ապրանքների համար չպիտի գանձւի որեւէ մաքս»:
Իսկ «տարանցիկ փոխադրումներն իրականացնող տրանսպորտային միջոցները չպիտի վճարեն յատուկ տուրքեր կամ ենթարկւեն գանձումների, որոնք աւելի բարձր են, քան վճարում են տարանցիկ երկրի տրանսպորտային միջոցներ« (Goods in transit should not be subject to any customs duty. Means of transport in transit should not be subject to special taxes or charges higher than those levied for the use of means of transport of the transit country):
Վերոյիշեալ սկզբունքներն ամրագրւած են նշեալ կոնվենցիայի 2-րդ եւ 3-րդ յօդւածներում: յօդւած 2-րդի 1-ին կէտը նշում է. «Համաձայն սույն կոնվենցիայի պայմանների, ազատ տարանցման իրաւունք պէտք է տրւի փոխադրումներին եւ տրանսպորտի միջոցներին: (…) Համաձայն սոյն կոնվենցիայի պայմանների, ոչ մի խտրականութիւն չպիտի դրւի ապրանքների ծագման, մեկնակէտի, մուտքի, ելքի կամ վերջնահասցէի, կամ որեւէ այլ հանգամանքի պատճառով, որը վերաբերում է ապրանքների կամ նաւերի սեփականութեանը, ցամաքային փոխադրամիջոցներին կամ տրանսպորտի այլ օգտագործւող միջոցներին» (Article 2, Freedom of transit, 1. Freedom of transit shall be granted under the terms of this Con-vention for traffic in transit and means of transport. (…) Consistent with the terms of this Convention, no discrimination shall be exercised which is ba-sed on the place of origin, departure, entry, exit or destination or on any cir-cumstances relating to the ownership of the goods or the ownership, place of registration or flag of vessels, land vehicles or other means of transport used)։
:Սոյն կոնվենցիայի 3-րդ յօդւածը վերաբերում է մաքսատուրքերին եւ տարանցման գանձումներին. «Տարանցիկ փոխադրումները տարանցման երկրի իշխանութիւնների կողմից չպիտի ենթարկւեն մաքսա-տուրքերի, որեւէ ներմուծման կամ արտահանման հարկերի վճարման, կամ տարանցմանն առնչւող որեւէ այլ յատուկ գանձման« (Article 3: Cus-toms duties & special transit dues, Traffic in transit shall not be subjected by any authority within the transit State to cus-toms duties or taxes chargeable by reason of importation or exportation nor to any special dues in respect of transit):Հայաստանի Հանրապետութիւնը, ինչքան էլ տարօրինակ է, առ այսօր չի միացել Ծով ելք չունեցող պետութիւնների տարանցիկ առեւտրի կոնվենցիային (Con-vention on Transit Trade of Land-locked States): Կարծում եմ զոյգ տխրահռչակ արձանագրութիւնները ստորագրելու փոխարէն առաջին հերթին անհրաժեշտ է միանալ Ծով ելք չունեցող պետութիւնների տարանցիկ առեւտրի կոնվենցիային եւ առդիր փաստաթղթերին:
Հայաստանի Հանրապետութեան նախաձեռնութեամբ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի եւ Ընդհանուր համաժողովի ուշադրութեան հրաւիրումը Թուրքիայի կողմից վերոյիշեալ կոնվենցիայից բխող միջազգային պարտաւորութիւնների հետեւողական չկատարման, հետեւաբար միջազգային իրաւունքի ակնյայտ, կոպիտ, բազմակի ու չարամիտ խախտումների վրայ, լուրջ կռվան է Հայաստանի Հանրապետութիւնն ապաշրջափակելու քաղաքական գործընթացում:
Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետութիւնը քանի դեռ չի սպառել Հայաստանն ապաշրջափակելու միջազգային իրաւունքով իրեն վերապահւած բոլոր հնարաւորութիւնները, իրաւունք չունի ստորագրելու զույգ տխրահռչակ արձանագրութիւնները:
Սպիտակ դրօշ մենք միշտ էլ կհասցնենք պարզել:
*ՀԵՏԵՒԵԱԼ ՆԻՒԹԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ՅՕԴՒԱԾԸ՝ ԴԻՏԵԼ ՊԱՐՍԿԵՐԷՆ ԲԱԺՆՈՒՄ)
(Convention on Transit Trade of Land-locked States):حقوق کشورهاي محاط به خشکي در حقوق بين الملل درياها
http://vartandav.blogspot.com/2009/10/blog-post_5387.html
0 Պատգամ:
Post a Comment