Հայաստանում նաւթ են փնտրում

16:42 / 15.10.2009
2010 թւականից Հայաստանում վերսկսւելու են նաւթի եւ գազի հետախուզական աշխատանքները:
Հայաստանի կառավարութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ ՀՀ կառավարութիւնը թոյլատրել է «Թիմ էներջի» ՍՊԸ կողմից ներմուծւած ապրանքների նկատմամբ կիրառւած «ժամանակաւոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկէտը երկարաձգել մինչեւ 2011թ. դեկտեմբերի 30-ը:


Նշւած ապրանքներն ու սարքաւորումները Հայաստան են ներմուծւել նաւթի եւ բնական գազի հետախուզման աշխատանք եւ հորատում իրականացնելու նպատակով:
Աշխատանքներն այժմ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով դրանք ժամանակաւորապէս դադարեցւել են, սակայն կանադական «Տրանսեվրօ էներջի» կորպորացիան, որը յիշեալ աշխատանքը կատարելու պայմանագրի իրաւայաջորդն է, իր հիմնադրած «Թիմ էներջիի» միջոցով 2010թ. երկրորդ կիսամեակում իրականացնելու է գազի յայտնաբերման հետախուզական հորատանցքի հորատում, ընդ որում յայտնաբերւած նաւթի եւ գազի մի մասը դառնալու է ՀՀ սեփականութիւնը:

0 Պատգամ: