Թուրքիայում՝ Ադրբեջանի դեսպանին տուն կանչելու առաջարկ
Ադրբեջանի ազգային ընկերվարական կուսակցութիւնը առաջարկել է ադրբէջանական խորհրդարանում Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնների շուրջ քննարկումներ կազմակերպել։
Կուսակցութիւնը նաեւ առաջարկել է տուն կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին եւ վերանայել անդամակցութեան միջազգային այն ծրագիրները, որոնց մասնակցում է նաեւ Անկարան։
Կուսակցութեան ղեկավար Ռոշան Հուսէյնով յայտարարել է. «Եթէ Հայաստանի հետ սահմանը բացւի նախքան ադրբեջանական հողերի ազատագրումը, այդպիսով Անկարան թիկունքից հարւած կը հասցնի Ադրբեջանին»։
0 Պատգամ:
Post a Comment