Թուրքիայի արտգործնախարար.– Արձանագրութիւնները կներկայացւեն թուրքական խորհրդարան մինչեւ հոկտեմբերի 14-ը
12:43 / 01.10.2009
Թուրքիայի արտգործնախարար Ահմադ Դավութօղլուն յայտարարել է, որ հոկտեմբեր ամիսը լինելու է խաղաղութեան ամիս՝ նկատի ունենալով նաեւ Հայաստանի հետ ստորագրւելիք արձանագրութիւնները։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman-ը։
Թուրքիայի արտգործնախարարը յայտնել է, որ Հայաստանի հետ նախաստորագրւած արձանագրութիւնները կստորագրւեն հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում։ Այնուհետ ստորագրւած արձանագրութիւնները մինչեւ հոկտեմբերի 14-ի Բուրսայում տեղի ունենալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը կներկայացւեն թուրքական խորհրդարան։ Դավութօղլուն նշել է, որ դեռեւս տեղեկութիւն չունի՝ գալու է, թէ ոչ Հայաստանի նախագահը Բուրսա՝ դիտելու երկու երկրների միջեւ ֆուտբոլային հանդիպումը, սակայն եթէ Հայաստանի նախագահը չգայ էլ, միեւնոյնն է յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը շարունակելու են։

NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment