ՀՀ նախագահն այսօր «ֆուտբոլային այց» կը կատարի Թուրքիա
09:55 / 14.10.2009
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանն այսօր կը մեկնի Բուրսա, որտեղ աշխարհի առաջնութեան շրջանակներում տեղի կունենայ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը։ ՀՀ ղեկավարը եւ նրան ուղեկցող ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը Բուրսա կը ժամանեն Երեւանի ժամանակով մօտաւորապէս 18։00-ին։ Ընդհանուր առմամբ, նրանք Թուրքիայում կը մնան 8-9 ժամ։

Յիշեցնենք, որ Երեւանում հաւաքականի հետ առաջին հանդիպման ժամանակ, որը տեղի էր ունեցել 2008թ. սեպտեմբերի 6-ին Երեւանում, Հայաստանի հաւաքականը պարտւել էր 0։2 հաշւով։ Այն ժամանակ Երեւանում խաղին հետեւում էր Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գիւլը։ Փոխայցելութիւնները եւ երկխօսութիւնը երկու երկրների միջեւ ստացաւ «ֆուտբոլային դիւանագիտութիւն» անունը։
Դրա նախաձեռնողը եղաւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը։ Թուրքիայի նախագահին Երեւանում տոլմա էին հիւրասիրել։
Ինչպէս աւելի վաղ էր ասւել, մեր հաւաքականին պատասխան խաղում դժւար փորձութիւն է սպասւում, չնայած այն բանին, որ թուրքերը կորցրել են Հարաւ-աֆրիկեան հանրապետութիւնում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնութեան ուղեգիր ստանալու բոլոր հնարաւորութիւնները։
Ինչպէս աւելի վաղ էր ասւել, մեր հաւաքականին պատասխան խաղում դժւար փորձութիւն է սպասւում, չնայած այն բանին, որ թուրքերը կորցրել են Հարաւ-աֆրիկեան հանրապետութիւնում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնութեան ուղեգիր ստանալու բոլոր հնարաւորութիւնները։
Նրանք կորցրել են հնարաւորութիւնը, բայց ոչ մօտիվացիան՝ հաշւի առնելով մի քանի փաստեր. Նրանք խաղում են տանը՝ իրենց երկրպագուների առջեւ, ուրեմն փորձելու են ամէն ինչ վերջացնել վերելքով։
Բացի այդ, պէտք է հաշւի առնել նաեւ այն հակասութիւնները, որ կան Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ՝ կապւած պատմական մի շարք իրադարձութիւնների եւ զարգացումների հետ։
0 Պատգամ:
Post a Comment