Վահան Շիրխանեան.–
«Արձանագրութիւններում փոփոխութիւններ են կատարւել»

13:16 / 14.10.2009
Հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում ստորագրւած հայ-թուրքական արձանագրութիւններում փոփոխութիւններ են կատարւել:
Այդ մասին հոկտեմբերի 14-ին «Հայելի» ակումբում յայտարարել է ՍԴՀԿ կենտրոնական վարչութեան անդամ Վահան Շիրխանեանը:
Վերջինս նման եզրայանգման է եկել այն պարզ պատճառով, որ արձանագրութիւնները ստորագրման արարողութիւնից յետոյ չեն հրապարակւել:
Վահան Շիրխանեանը նաեւ յայտարարել է, թէ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հետ կապւած ներքաղաքական իրավիճակը Հայաստանում այդքան բարդ չէր լինի, եթէ չլիներ հոկտեմբերի 27-ը: «Այօր արդէն առանց որեւէ կասկածի մենք կարող ենք ասել, թէ ում էր պէտք հոկտեմբերի 27-ը: Այն պէտք էր, որ Հայաստանը դարձնեն թոյլ, զիջողական, որ պարտադրեն տարբեր լուծումներ»,- նշել է Վահան Շիրխանեանը:
Յիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին «մի խումբ ռոմանտիկներ»՝ Նաիրի Յունանեանի ղեկավարութեամբ մտան Ազգային ժողով եւ գնդակահարեցին թւով 7 քաղաքական գործիչների՝, այդ թւում՝ վարչապետ Վազգէն Սարգսեանին եւ ԱԺ նախագահ Կարէն Դեմիրճեանին: Յանցագործութեան պատւիրատուներն առ այսօր բացայայտւած չեն:

0 Պատգամ: