Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները քննարկել են երկու երկրների յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի հետագայ զարգացման հարցերը
21:56 / 14.10.2009
Թուրքական Բուրսա քաղաքում կայացել է Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը:Բանակցութիւնների ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի հետագայ զարգացման հարցերը: Ինչպէս յայտնում է NEWS.am-ի թղթակիցը, Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գիւլը տեղեկացրել է իր հայ գործընկերոջը, որ հոկտեմբերի 10-ին ստորագրւած հայ-թուրքական արձանագրութիւնները խորհրդարանին են ներկայացւելու արդէն հոկտեմբերի 21-ին:
Յիշեցնենք, որ մի քանի րոպէ առաջ «Almira» հիւրանոցում աւարտւել է Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսեանի եւ Աբդուլահ Գիւլի հանդիպումը:
Այս պահին հիւրանոցում պաշտօնական ընթրիքն է ընթանում ի պատիւ բարձրաստիճան հիւրի, ընթրիքի ժամանակ հայկական պատւիրակութեանը հիւրասիրելու են աւանդական թուրքական ուտեստներով՝ շաքարապատ շագանակներով եւ այլ խորտիկներով:

0 Պատգամ:
Post a Comment