Հայկական գովազդ թուրքական թերթում
Աբդուլահ Գիւլի եւ Սերժ Սարգսեանի յայտնի «ձեռքսեղմումն» այսօր յայտնւել է թուրքական «Հյուրիէթ» օրաթերթի առաջին էջում:
Տեղական ժամանակով ժամը 21-ին է սկսւելու ֆուտբոլային այս հանդիպումը, որին երկու երկրների նախագահները հետեւելու են միասին:
Շատերի համար տարօրինակ է, որ հէնց Բուրսայի ոչ այնքան լաւ պայմաններով մարզադաշտն է ընտրւել ֆուտբոլային հանդիպման համար: Կայ երկու տեսակէտ. մէկն այն է, որ դժւար լինի այստեղ հասնել (Ստամբուլից մօտ երկու ժամւայ ճանապարհ է Բուրսա հասնելը), եւ երկրորդ' աւելի հեշտ է այս քաղաքում հսկողութիւն իրականացնելը:
Մէկ միլիոն բնակիչ ունեցող Բուրսայում հայեր չկան, մինչդեռ 18-րդ դարում այստեղ 90 հազար Հայ բնակիչ է ունեցել: Նոյնիսկ տեղի տեքստիլ գործարանը ղեկավարել են հայերը: Հայկական յուշարձաններ Բուրսայում չեն պահպանւել:
Ի դէպ, թուրքական «Սաբահ» թերթի գովազդային մի էջ այսօր նւիրւած էր Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը, աւելի ստոյգ այս էջում գնդակ է' երկու երկրների դրոշներով եւ անգլերէն ու թուրքերէն երկտող. «Երկու ազգերի տրիւմֆը. Այդ մեր ցանկութիւնն է»
Գովազդը թուրքական թերթում պատւիրել են չորս կազմակերպութիւններ' «Զվարթնոց օդակայան»ը, «AKSOY»-ը, «Fruit full Armenia»-ն, «Հայաստանի հողեր»-ը եւ «Կոնվերս բանկը»:

0 Պատգամ:
Post a Comment