ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՈՒՄԸ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻՆ
ՅԱԿՈԲ ՉԱՔՐԵԱՆ
Արաբական Միացեալ Էմիրութիւնների «Խալիջ» թերթը հաշտեցումը ողջունում է եւ ցեղասպանութեան համար ներողութիւն խնդրելու կոչ է անում Թուրքիային Սեպտեմբերի 14-ին «Զամանը», վկայակոչելով լեհական լրատմամիջոցներին, տեղեկացրել էր, որ Հայաստանը պատրաստւում է ապրանքատար 3 գնացք ձեռք բերել Պոզնանսկու վագոնների արտադրման գործարանից, ընդգծելով. «Գնացքները յարմարեցւած են թուրքական երկաթուղու ռելսերին եւ նախատեսւում են Գիւմրի-Կարս երթուղու համար»:
Նախորդ համարում «Ազգն» անդրադարձել էր այս տեղեկութեանը, գիտակցելով դրա կարեւորութիւնը հայ-թուրքական սահմանի բացման, ինչպէս նաեւ երկկողմ յարաբերութիւնների զարգացման համար: Այլ կերպ` անկախ ընդդիմութեան հակազդեցութիւնից, իշխանութեանը հասցէագրած մեղադրանքներից կամ նստացոյցից ու հացադուլից, Հայաստան-Թուրքիա «հաշտեցման» գործընթացը շարունակում է ծաւալւել, դրա արդիւնքները կարծես կանխորոշւում են:
Թերեւս այդ առումով պատահական չէ «Եւրոնիւզի» թուրքական ծառայութեան` «Աբհաբեր» կայքէջի երեկւայ հրապարակումը, թէ Հայաստան-Թուրքիա «հաշտեցման» արձանագրութիւնները երկու երկրների ֆուտբոլային ազգային հաւաքականների հանդիպման նախօրեակին` այսինքն հոկտեմբերի 13-ին կը ստորագրեն նախարարներ Էդւարդ Նալբանդեանն ու Ահմեդ Դավութօղլուն: Ի դէպ, 1921 թ. Կարսի պայմանագիրը նոյնպես հոկտեմբերի 13-ին է ստորագրւել:
Կանխորոշման գրաւականը, թերեւս, «հաշտեցման» գործընթացի նկատմամբ ԱՄՆ-ի եւ Եւրոմիութեան շահագրգռութիւններն են, ինչպէս նաեւ ի դէմս Սիրիայի, ինչու չէ, Արաբական Միացեալ Էմիրութիւնների դրական վերաբերմունքը: Սիրիայի պարագայում նկատի ենք առնում հաշտեցման առնչութեամբ նախագահ Բաշար Ասադի ողջոյնի յայտարարութիւնը, որ նա սեպտեմբերի 14-ին Դամասկոսում արել էր թուրք լրագրողներին, իսկ Արաբական Միացեալ Էմիրութիւնների դէպքում` «Խալիջ» թերթի սեպտեմբերի 12-ի համարը, որտեղ յօդւածագիր Մուհամմեդ Նորադդինը հայերից պաշտօնապէս ներողությիւն խնդրելու կոչ է անում Թուրքիային:
Նա ընդգծում է. «1915-ի իրադարձութիւնների հետեւանքով Անատոլիայի ազգագրութիւնը փոխւեց յօգուտ թուրքերի եւ քրդերի: Հայերը տարածաշրջանում կորցրեցին իրենց կենսագործունեութեան ոլորտը` Արեւելեան Անատոլիան, որը նրանք Արեւմտեան Հայաստան են անւանում:
Հայերը Թուրքիայից ոչ միայն ցեղասպանութեան ճանաչումն են պահանջում, այլեւ փոխյատուցում` զոհերի համար եւ Անատոլիայում իրենց թողած ունեցւածքի վերադարձը: Ներողութիւն խնդրելը բացասաբար չի անդրադառնայ Թուրքիայի վարկանիշի վրայ, ընդհակառակը, նրան կդարձնի ազատութիւններն ու մարդու իրաւունքները յարգող պետութիւն»:
Այս պահանջը, ինչ խօսք, ենթադրում է, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանութեան փաստը: Քանի որ առանց հարցի քննարկման անիմաստ է ճանաչում ակնկալելը, ուստի քննարկումից խուսափել` կնշանակի թերագնահատել ցեղասպանութեան միջազգային ճանաչման ձեռքբերումները, կասկածի տակ դնել ոչ թէ ցեղասպանութեան իրողութիւնը, այլ այդ հարցում հայկական կողմի իրաւացիութիւնը, առիթ տալ թուրքական կողմին ի լուր աշխարհի մատնացոյց անել հայերի խուսափողական կեցւածքը եւ նախադրեալներ ստեղծել, որ Թուրքիան ճշտի հայ-թուրքական հաշտեցման երկրորդ արձանագրութեամբ նախատեսւող պատմական հարցերի ենթայանձնաժողովի օրակարգը:
Եթէ Թուրքիային արաբական թերթի ներկայացրածՙ «հայերից ներողութիւն խնդրելու» պահանջը համադրենք Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան եւ պետքարտուղարի նախկին տեղակալ Մարկ Գրոսմանի սեպտեմբերի 6-ի յայտարարութեան հետ. «Հայաստան-Թուրքիա հաշտեցումը չի կարող վերջակէտ դնել Հայոց ցեղասպանութեան ճանաչման նախաձեռնութիւններին», ապա ակնյայտ կդառնայ ենթայանձնաժողովում ոչ թէ 1915-ի իրադարձութիւնների, այլ ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ դրա թուրքական ժխտողականութեան հարցերի քննարկման նպատակայարմարութիւնը:
Ի վերջոյ, ցեղասպանութիւնը որպէս մարդկութեան դէմ կատարւած յանցագործութիւն, քաղաքականութեան խնդիրն է, պահանջում է քաղաքական գնահատական: Իսկ պատմաբանների խնդիրը 1915-ի իրադարձութիւնների ուսումնասիրութիւնն է, այլ ոչ թէ դրանք բնութագրելը կամ դրանց առնչութեամբ վճիռ կայացնելը:

Յատկապէս այն դէպքում, երբ 1915-ի իրադարձութիւնները 22 երկրներում խորհրդարանների կամ պետութեան մակարդակով արդէն բնութագրւել եւ ճանաչւել են որպէս ցեղասպանութիւն: Հետեւաբար, ելնելով ենթայանձնաժողովում Հայոց ցեղասպանութեան հարցի քննարկման հաւանականութիւնից, չի կարելի ենթադրութիւն անել, թէ այդ հարցում իշխանութիւնները պատրաստ են ընդունել Թուրքիայի տեսակէտը եւ սեփական ենթադրութեամբ հայ ժողովրդի ենթագիտակցութեան մէջ կամայ թէ ակամայ ամրապնդել զիջումների անխուսափելիութիւնը Հայ դատի եւ պահանջատիրութեան հարցերում:
«ԱԶԳ»
Յարգելով յօւածագրի տեսակէտների այն բաժնինը, որ կապւած է տարածաշրջանին, սակայն կտրուկօրէն պիտի յայտնել՝ որ Ցեղասպանութեան հարցի քննարկումը անսակարկելիօրէն ինքնին հարցականի տակ է առնում 20–րդ դարի առաջին ցեղասպանութեան իրականութիւնը։ Եւ այդ ինքը եւս հարցականի տակ է դնում առհասարակ Հայ Դատն ու դրան առընչւող ամբողջ հայութեան բոլոր պահանջարկները։
0 Պատգամ:
Post a Comment